07:51 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
88 0 0

ԵՄ-ի շրջանակներում պաշտոնական Հռոմը խոստանում է ներդրում ունենալ տարածաշրջանի կայունացման և զարգացման գործում, որը կապի և էներգամատակարարման կարևոր հանգույց Եվրոպայի և Իտալիայի համար։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Իտալիան կարևորում է Լեռնային Ղարաբաղում հարգանքը յուրաքանչյուր համայնքի ինքնության և տարածաշրջանի մշակութային ու կրոնական բազմակարծության նկատմամբ. դա խաղաղության հասնելու անհրաժեշտ նախադրյալ է: Այս մասին ասվում է Իտալիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, որով ողջունվում է Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը։

Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հույս ունեն, որ այս փաստաթղթի դրույթները նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում երկարաժամկետ հաշտության համար:

«Մենք նաև ի գիտություն ենք ընդունում կողմերի միջև ձեռք բերված այլ պայմանավորվածությունները՝ հույս ունենալով, որ դրանք կարող են պայմաններ ստեղծել ողջ տարածաշրջանում հաստատուն կայունության և հաշտության համար»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է նաև, որ Իտալիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ամեն կերպ կաջակցի համանախագահներին՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման գործում: Բացի այդ, ԵՄ-ի շրջանակներում պաշտոնական Հռոմը խոստանում է ներդրում ունենալ տարածաշրջանի կայունացման և զարգացման գործում, որն իրենից ներկայացնում է կապի և էներգամատակարարման կարևոր հանգույց Եվրոպայի եւ Իտալիայի համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Ըստ թեմայի

Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի կառավարություն
Արցախի 12 600 ք/կմ տարածքից 10 100-ը տրվում է թուրքերին. Հրանտ Բագրատյան
ԱԱԾ նախկին տնօրենը հրավիրվել է ԱԱԾ. նա խոստացել է ներկայանալ
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Իտալիա

Գլխավոր թեմաներ