13:28 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Քլեյնը հայտնի է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Դոնալդ Թրամփի քաղաքականության ամենակատաղի քննադատներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նորընտրիր նախագահ Ջո Բայդենը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարի անունը․ այդ պաշտոնը կզբաղեցնի 59-ամյա Ռոն Քլեյնը, հաղորդում է Reuters-ը։

Բարաք Օբամայի ղեկավարման տարիներին Քլեյնը ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ղեկավարն էր, ուստի այս նշանակումը որևէ մեկի համար անսպասելի չէր։

Քլեյնը հայտնի է նաև որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Դոնալդ Թրամփի քաղաքականության ամենակատաղի քննադատներից մեկը։ Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարը 2014թ․-ին բարձր պաշտոն էր զբաղեցնում հանրային առողջապահության ոլորտում՝ էբոլա տենդի բռնկման ժամանակահատվածում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայցեր է ներկայացրել ԱՄՆ մի շարք նահանգներում՝ փորձելով վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները։

Նոր նախագահ, հին խնդիրներ. ի՞նչ պետք է անի Հայաստանը Բայդենից «օգուտ քաղելու» համար

Սակայն վերջին շաբաթվա ընթացքում Ջո Բայդենը գրեթե ուշադրություն չի դարձրել ընտրակեղծիքների մասին Թրամփի բազմաթիվ հայտարարություններին։

ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

Բայդենը հաղթանակ է տարել անցյալ շաբաթ՝ գերազանցելով ընտրողների 270 քվեների նշագիծը, որոնք անհրաժեշտ են նախագահական ընտրություններում հաղթողին որոշող նահանգային կոլեգիայում: Բայդենը նաև հաղթանակ է տարել համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ հավաքելով ընտրողների ավելի քան 5 մլն ձայն: Ընդ որում, մի քանի նահանգներ դեռ հաշվում են ձայները։

Պեսկովն ասել է՝ ինչու Պուտինը Բայդենին չի շնորհավորել ընտրություններից հետո

Ըստ թեմայի

Բայդենը խոսել է իր քաղաքականության առաջնահերթությունների մասին
Փաշինյանը շնորհավորել է Բայդենին և անդրադարձել ԼՂ-ի խնդրին
Միասնություն ապահովելու ձեր նպատակը հիանալի օրինակ կլինի. Սարգսյանը` Բայդենին
թեգերը:
Նախագահ, ԱՄՆ, Ջո Բայդեն

Գլխավոր թեմաներ