20:06 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
159 0 0

ԱՄՆ հայամետ կոնգրեսականները Բայդենին նաև առաջարկում են աջակցել Արցախի տնտեսության, քաղաքացիական ենթակառուցվածքների վերակառուցմանն ու միաժամանակ վերանայել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ իրենց երկրի քաղաքականությունն ու ռազմական աջակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի հայամետ պատգամավորներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը, Ջեքի Սփայերը ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին կոչ են արել գլխավորել ամերիկյան կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` «երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցություններում»,- տեղեկացնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։

ԱՄՆ նախագահին ուղղված նամակում կոնգրեսականներն ընդգծում են, որ ԱՄՆ–ը պետք է Մինսկի խմբի հետ աշխատի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման ուղղությամբ` ինքնորոշման իրավունքին համապատասխան։

«Մենք այսօր գրում ենք, որպեսզի ձեր ուշադրությունը հրավիրենք Լեռնային Ղարաբաղում, որը նաեւ հայտնի է նաև որպես Արցախ, Ադրբեջանի, Թուրքիայի կողմից`օտարերկրյա վարձկանների աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով տեղի ունեցող անխուսափելի հումանիտար աղետի ու անկարգությունների վրա, որոնք կարող են խորանալ առաջիկա ամիսներին ու տարիներին»,– գրում են կոնգրեսականները։

Նրանք նաև հիշեցնում են, որ Հայաստանը` հազարավոր հայերի նկատմամբ զանգվածային բնաջնջման ռիսկի մեծացման հետևանքով համաձայնեց Ռուսաստանի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի պայմաններին։

Ինչու չի կարելի Ղարաբաղը թողնել ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Թուրքիային. Մուխինի տեսակետը

«Այս համաձայնագրով գոնե առայժմ դադարեցվել են մարտերը, բայց ահռելի կորուստների գնով: Գործարքի համաձայն, Ադրբեջանը տարածքներ է ստանալու Լեռնային Ղարաբաղում և ճանապարհ դեպի Նախիջևան` Հայաստանի տարածքով: Ռուս խաղաղապահները տեղակայվելու են Լեռնային Ղարաբաղում ՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար», – իրենց նամակում նշում են կոնգրեսականները`ԱՄՆ նախագահին ներկայացնելով իրերի եռակողմ հայտարարության բովանդակությունը։

«Չնայած մենք ողջունում ենք խաղաղությունը, բայց խորապես մտահոգված ենք այս գործարքի անմիջական և երկարաժամկետ հետևանքներով, որով ոչինչ չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորելու համար: Բացի այդ, մենք կարծում ենք, որ այս ողբերգական արդյունքից հնարավոր կլիներ խուսափել, եթե Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը վճռականորեն գործեին»,– գրում են նրանք:

Հայամետ կոնգրեսականներն ԱՄՆ նախագահին կոչ են անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը, որը վերջին 2 տարում կազմել է ավելի քան $100 միլիոն: «Միացյալ Նահանգները չպետք է աջակցեն մի ազգի, որն իր ռազմական ներուժն օգտագործում է հարևանների վրա հարձակվելու համար»,– ասված է նամակում։

Կոնգրեսականները շեշտում են, որ այդ հարձակումների, ներառյալ կասետային ռումբերի ու անընդհատ հրետակոծությունների հետևանքով ԼՂ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու տնտեսությունը լուրջ վնասներ են կրել։ Նրանք ԱՄՆ–ին կոչ են անում աջակցել տեղահանված հայ բնակիչների վերադարձին` նշանակալի մարդասիրական օգնություն տրամադրելով ու չպայթած զինամթերքն ականազերծելով, բացի այդ ապահովել խաղաղ բնակիչներին Ադրբեջանի և Թուրքիայի հետագա ռազմական սպառնալիքներից։

Կոնգրեսականները կոչ են անում վերանայել նաև Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ–ի քաղաքականությունը, որպես մի պետության, որը ՆԱՏՕ-ի անդամ է, բայց բազմիցս գործել է ԱՄՆ շահերի դեմ։ Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, Կիպրոսում և այլուր, նրանց դիտարկմամբ, Թուրքիայի վարքագիծն ապակայունացնում է իրավիճակն, իսկ Թուրքիայի ներսում ժողովրդավարությունը ողբերգականորեն թուլացել է:

Էրդողանը Պուտինին առաջարկել է Մինսկի խմբից դուրս աշխատանքային խումբ ստեղծել․ CNN Turk

Նրանք նաև հիշեցնում են, որ վերջերս Թուրքիան նաև ռուսական Ս-400 զենիթային հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչն ուղղակիորեն հակասում է ամերիկյան օրենսդրությանը։

Փոխարենը նրանք ԱՄՆ–ի նախագահին առաջարկում են ամրապնդել կապերը Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության հետ, որը ցնցված է վերջին ամսվա իրադարձություններով։

«Մենք խնդրում ենք Ձեր վարչակազմին որոշել Հայաստանի հետ մեր տնտեսական, մշակութային եւ այլ կապերի բարելավման ուղիները, ինչը չափազանց օգտակար կլիներ Հայաստանի եւ Միացյալ Նահանգներում հայ-ամերիկյան մեծ սփյուռքի համար»,– գրում են Ադամ Շիֆֆը, Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփայերը` ԱՄՆ նախագահին ուղղված նամակում։

Ըստ թեմայի

Լոս Անջելեսը սատարում է Արցախին. կոնգրեսականները Արցախի դրոշի գույներով դիմակներ են դրել
ԱՄՆ կոնգրեսականը պահանջում է դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջո Բայդեն, ԱՄՆ Կոնգրես, Արցախ

Գլխավոր թեմաներ