12:41 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
207020

Իրանի իրավապահ մարմիններն ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած մարտերում իրանցի երեք սահմանապահ է զոհվել։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրետանային հարված է հասցրել «սահմանից այն կողմ» գտնվող գրոհայինների դիրքերին։ IRIB հեռուստառադիոընկերության հաղորդմամբ՝ գրոհայինները հարձակում են գործել իրանական Ադրբեջանի սահմանապահների վրա:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը այսօր առավոտյան կրակ են բացել ահաբեկչական հակահեղափոխական խմբավորումների դիրքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են եղել հյուսիսարևմտյան սահմաններից այն կողմ», - նշված է հաղորդագրության մեջ։

Երեկ Իրանի իրավապահ մարմինները հայտնել էին, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած մարտերում իրանցի երեք սահմանապահ է զոհվել։

Նշվում է, որ գրոհայիններին լուրջ վնաս է հասցվել։ Թե որ երկրի տարածքում են գտնվել խմբավորման դիրքերը, չի հստակեցվում։

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը (ինքնավարություն Ադրբեջանի կազմում), Թուրքիային և Իրաքին։

Զինյալները չեն անհետացել Ղարաբաղյան հակամարտության գոտուց. Զախարովա

Ըստ թեմայի

Խաղաղապահների գործողություններում Թուրքիայի դերակատարությունը պետք է բացառվի. Մնացականյան
Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի. Քոքսն ու Արցախի նախագահը հանդիպել են
Ադրբեջանի թուրքամետ ուժերը փորձել են ձախողել Ղարաբաղի մասին համաձայնությունը
թեգերը:
գրոհային, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ