00:01 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
33601

Հրամանագրի համաձայն՝ թուրքական իշխանությունը կմասնակցի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջան զինվորականներ ուղարկելու հրամանագիրը, որը ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ Էրդողանի համապատասխան հրամանագիրն այսօր է հաստատման ներկայացվել երկրի օրենսդիր մարմնում։

Անկարայի ծրագրի համաձայն՝ թուրքական իշխանությունը կմասնակցի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի գործընթացին՝ թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնի շրջանակում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վերահաստատել էր Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու։ Նա նշել էր, որ խոսքը պարզապես վերաբերում է Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնին, որը Ղարաբաղին մոտ չի լինի, իսկ մանրամասները լրացուցիչ կհամաձայնեցվեն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահների երթը դեպի Ստեփանակերտ. կադրեր դրոնից
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման քարտեզը
Հայաստան են ժամանել 20 ինքնաթիռներ՝ տեխնիկայով և ռուս խաղաղապահներով. ՌԴ ՊՆ
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ