12:07 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու հրամանագրի նախագիծը խորհրդարան էր ուղարկվել նոյեմբերի 16-ին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ թուրք զինվորականներին մեկ տարով Ադրբեջան ուղարկելու հրամանագրին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրի նախագիծը խորհրդարան էր ուղարկվել երեկ։

Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան ու Մոսկվան Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին հուշագիր են ստորագրել, և իրենք կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանը: Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել էր, որ Մոսկվան ու Անկարան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում գտնվող մոնիտորինգային կենտրոնի միջոցով, համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահների երթը դեպի Ստեփանակերտ. կադրեր դրոնից
Ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատարն ու Արցախի նախագահը հարցեր են քննարկել
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման քարտեզը
թեգերը:
զինծառայող, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ