14:29 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Դոնալդ Թրամփի խոսքով՝ առկա տվյալները բավարար են ամերիկյան չորս նահանգներում քվեարկության արդյունքները փոխելու համար:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ նախագահական ընտրությունների ընթացքում կեղծիքների մասին իր ունեցած տեղեկությունները բավարար են քվեարկության արդյունքները վիճարկելու համար: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter- իր էջում։

«Ինչո՞ւ է Ջո Բայդենն այդքան արագ աշխատակազմ ձևավորում, երբ իմ համախոհները հարյուր հազարավոր կեղծ ձայներ են գտել»,- հարց է տալիս Թրամփը։

Նրա խոսքով՝ առկա տվյալները միանգամայն բավարար են չորս նահանգներում քվեարկության արդյունքները փոխելու համար, և դա ավելին է, քան պետք է ընտրություններում հաղթելու համար:

Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ դատարանները կամ օրենսդիրները կվերանայեն նախագահական ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Ջո Բայդենը։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունել արդյունքներն ու հայտարարել է, որ նախագահի պաշտոնից կհեռանա միայն այն դեպքում, եթե Բայդենի հաղթանակն օրինական լինի։

Նրա փաստաբանները մի շարք նահանգներում հայցեր են ներկայացրել դատարաններ`պահանջելով կասեցնել կամ վերահաշվարկել և հետաքննել ենթադրյալ ընտրախախտումները։

Ըստ թեմայի

Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագությունները
Էդմոն Մարուքյանը հանդիպել է Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի դեսպանների հետ
Սպիտակ տանը մեկ նախագահի տեղ կա. տարօրինակ իրավիճակ ԱՄՆ-ում՝ ընտրություններից հետո
թեգերը:
Նախագահ, Ջո Բայդեն, Ընտրություններ, ԱՄՆ, Դոնալդ Թրամփ

Գլխավոր թեմաներ