17:45 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (105)
50 0 0

16 առաջատար գրոսմայստերներ կխաղան արագ շախմատի մրցաշարում։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,5 միլիոն դոլար:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է շախմատի Magnus Tour - The Skilling Open միջազգային մրցաշարին։ Այն կազմակերպել է աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը: Տեղեկությունը հաղորդում է chess-news.ru շախմատային պորտալը:

Լևոն Արոնյանը Twitter- ի իր էջում նույնպես տեղեկացրել է մրցաշարին մասնակցելու մասին։

«Մրցաշրջանը սկսվում է վաղը։ Անհամբեր սպասում եմ Magnus Tour-The Skilling- բացմանը։ Առաջիկա 3 օրերին՝ արագ շախմատի 15 պարտիա, շատ շախմատ, ես շատ ուրախ եմ մասնակցել այս մրցաշարին», - գրել է նա ։

Արագ շախմատի մրցաշարում (15 րոպե + 10 վայրկյան մեկ պարտիայում) կխաղան 16 առաջատար գրոսմայստերներ:

Բացի Արոնյանից և Կարլսենից, խաղատախտակի առջև կնստեն Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Դին Լիրենը (Չինաստան), Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան (երկուսն էլ ՝ ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե - Լագրավը (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Ալիրեզա Ֆիրուջան (Իրան), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Գուջարատին Վիդիտը (Հնդկաստան), Լե Կուանգ Լիեմը (Վիետնամ), Դավիդ Անտոն Գիխարոն(Իսպանիա):

«Մատ տեռորին». Արոնյանն ու ընկերները կրկին գումար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Այսօր մեկնարկող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,5 միլիոն դոլար:

թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (105)

Ըստ թեմայի

Նաև լավ խոհարար է. Արոնյանի տորթը լավագույնն է ճանաչվել շախմատային մրցաշարում. տեսանյութ
Նորվեգիայում ընթացող շախմատային սուպերմրցաշարում Արոնյանն առաջատար է
Հայ աշակերտն ԱՄՆ-ում շախմատի օգնությամբ դրամահավաք է կազմակերպել Արցախին օգնելու համար
թեգերը:
մրցանակ, մրցաշար, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան

Գլխավոր թեմաներ