ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է շախմատի Magnus Tour - The Skilling Open միջազգային մրցաշարին։ Այն կազմակերպել է աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը: Տեղեկությունը հաղորդում է chess-news.ru շախմատային պորտալը:
Լևոն Արոնյանը Twitter- ի իր էջում նույնպես տեղեկացրել է մրցաշարին մասնակցելու մասին։
«Մրցաշրջանը սկսվում է վաղը։ Անհամբեր սպասում եմ Magnus Tour-The Skilling- բացմանը։ Առաջիկա 3 օրերին՝ արագ շախմատի 15 պարտիա, շատ շախմատ, ես շատ ուրախ եմ մասնակցել այս մրցաշարին», - գրել է նա ։
Արագ շախմատի մրցաշարում (15 րոպե + 10 վայրկյան մեկ պարտիայում) կխաղան 16 առաջատար գրոսմայստերներ:
Բացի Արոնյանից և Կարլսենից, խաղատախտակի առջև կնստեն Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Դին Լիրենը (Չինաստան), Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան (երկուսն էլ ՝ ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե - Լագրավը (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Ալիրեզա Ֆիրուջան (Իրան), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Գուջարատին Վիդիտը (Հնդկաստան), Լե Կուանգ Լիեմը (Վիետնամ), Դավիդ Անտոն Գիխարոն(Իսպանիա):
«Մատ տեռորին». Արոնյանն ու ընկերները կրկին գումար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
Այսօր մեկնարկող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,5 միլիոն դոլար: