17:22 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Moderna-ի փորձարարական պատվաստանյութը 94,5% արդյունավետություն ունի COVID-19-ի կանխարգելման գործում:

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարելու գործարք է կնքել Նուբար Աֆեյանի Moderna-ի հետ։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ վաղը մենք COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման նոր պայմանագիր կհաստատենք։ Գործարքը թույլ է տալիս մեզ գնել Moderna-ի կողմից արտադրված մինչև 160 միլիոն դոզա պատվաստանյութ», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Նշվում է, որ Moderna-ի փորձարարական պատվաստանյութը 94,5% արդյունավետություն ունի COVID-19-ի կանխարգելման գործում:

Նշենք, որ Moderna ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ արտադրել COVID-19 դեմ պատվաստանյութի մոտ 20 միլիոն դեղաչափ։ Moderna ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը
Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով
Ամենաաղքատ երկրներին կօգնեն հաղթահարել կորոնավիրուսը. G-20–ի երկրների հայտարարությունը
թեգերը:
Եվրամիություն, կորոնավիրուս, պատվաստանյութ, Նուբար Աֆեյան

Գլխավոր թեմաներ