00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես էր Մարադոնան պարում հայկական երաժշտության ներքո ու խմում մեր հավաքականի կենացը

© AFP 2024 / ALEJANDRO PAGNIЗвезда футбола Диего Марадона во время дани уважения перед началом футбольного матча чемпионата Суперлиги первого дивизиона Аргентины 2020 (7 марта 2020). Буэнос-Айрес
Звезда футбола Диего Марадона во время дани уважения перед началом футбольного матча чемпионата Суперлиги первого дивизиона Аргентины 2020 (7 марта 2020). Буэнос-Айрес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Դիեգո Արմանդո Մարադոնայի մահը ցնցեց ֆուտբոլային աշխարհը։ Միլիոնավոր երկրպագուներ ունեցող ֆուտբոլիստի մասին Sputnik Արմենիային պատմել են նրա հետ շփում ունեցած մարդիկ։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. 1996 թվականին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Լատինական Ամերիկայում մի քանի ընկերական հանդիպում անցկացրեց։ Մեր հավաքականի ֆուտբոլիստներն այդ օրերին հնարավորություն ունեցան տեսնել ու գնահատել լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի ոչ միայն խաղային, այլև մարդկային որակները։

Полузащитник Ромы Генрих Мхитарян во время футбольного матча итальянской Серии А между командами Дженоа и Рома (8 ноября 2020). Генуя - Sputnik Արմենիա
«Ռոման» մտադիր է նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ

Նշենք, որ լեգենդար Դիեգո Մարադոնան իր մահկանացուն կնքեց երեկ՝ նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում։ Թե ինչպիսի մարդ ու ֆուտբոլիստ էր հանրահայտ արգենտինացին, Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել են նրա դեմ խաղադաշտում խաղացած ու նրա հետ շփված հայ ֆուտբոլիստները։

Լատինական Ամերիկայում  կայացած խաղերից մեկում մեր հավաքականի մրցակիցը հանրահայտ «Բոկա Խունիորս» ակումբն էր, որի կազմում 1997-ին իր մարզական կարիերան  ավարտեց աշխարհի չեմպիոն Մարադոնան։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Արամայիս Տոնոյանի խոսքով` Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների համար խաղալ Մարադոնայի հետ կամ նրա դեմ մեծ պատիվ էր։

«Բոլորիս ոգևորել էր այն, որ պետք է խաղայինք Մարադոնայի թիմի դեմ։ Խաղից առաջ Մարադոնան երևի մտածեց, որ հեշտությամբ առավելության են հասնելու մեր նկատմամբ ու առաջարկեց, որ մեկ խաղակես խաղա «Բոկա Խունիորսի», մեկ խաղակես էլ` Հայաստանի հավաքականի կազմում։ Մենք ուրախությամբ ընդունեցինք  նրա առաջարկը։ Բայց առաջին կեսից հետո Դիեգոն փոխեց իր որոշումը ու մնաց իր թիմի կազմում»,- հիշում է Արամայիս Տոնոյանը։

© Photo : provided by Armen ShahgeldyanԱրմեն Շահգելդյանը և Դիեգո Մարադոնան
Ինչպես էր Մարադոնան պարում հայկական երաժշտության ներքո ու խմում մեր հավաքականի կենացը - Sputnik Արմենիա
Արմեն Շահգելդյանը և Դիեգո Մարադոնան

Նրա խոսքով` գնդակի հետ Մարադոնայի յուրաքանչյուր  շփումը մաստեր-կլաս էր իրենց բոլորի համար։ Պատմում է, որ լեգենդար ֆուտբոլիստը շատ հասարակ մարդ էր, նրա հետ շփվելիս երբեք չէիր ասի, որ նա աշխարհահռչակ է։

«Խաղից հետո Մարադոնան Հայաստանի հավաքականին հրավիրեց իր աներոջ ռեստորան։ Նա ամբողջ ընթացքում իր պահվածքով ու խոսքերով մեծարում էր հայերին ու Հայաստանի հավաքականին։ Մի պահ անգամ խոսեց հայերեն, դա երբեք չեմ մոռանա։ Վերցնելով գինով գավաթը` լեգենդար Դիեգոն հայերեն ասեց՝ ձեր կենացը։ Ինչքան ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր, պարզվեց` այդքան էլ ֆանտաստիկ մարդ է», - ժպիտով հիշում է Արամայիս Տոնոյանը։

© Photo : provided by Armen ShahgeldyanԱրամայիս Տոնոյանը ու Դիեգո Մարադոնան
Ինչպես էր Մարադոնան պարում հայկական երաժշտության ներքո ու խմում մեր հավաքականի կենացը - Sputnik Արմենիա
Արամայիս Տոնոյանը ու Դիեգո Մարադոնան

Մեր հավաքականի հարձակվող Արմեն Շահգելդյանն էլ իր հերթին ասում է, որ իրենց համար արդեն իսկ տոն էր, քանի որ պետք է խաղային Մարադոնայի հետ։ «Մարադոնան, որին ես միշտ համարել եմ իմ ֆուտբոլային կուռքը, նաև մեծ մարդ էր։ Նույնիսկ խաղի ընթացքում նա կատակներ էր անում` ավելի բարեկամական դարձնելով մթնոլորտը խաղադաշտում։ Իսկ խաղից հետո նա մեզ ռեստորան հրավիրեց։ Մարադոնան` Հայաստանի հավաքականի մարզաշապիկ հագնելով ու իր պահվածքով ցույց տվեց թե ինչքան է սիրում հայերին։ Ասում էր` Արմենիոս ու գավաթով խփում մեր գավաթներին»,- հիշում է Շահգելդյանը` հավելելով, որ մինչև ռեստորանը և ռեստորանից հետո էլ Դիեգոյին մինչև իր մեքենան մարդիկ ձեռքերի վրա տարան։

Матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Эстонии (8 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Լուսանկար՝ հազարավոր բառերի փոխարեն»․ Հայաստանի հավաքականի մարզիչը՝ իր սաների մասին

Մեր հավաքականի կիսապաշտպան Հակոբ Տեր -Պետրոսյանը հիշում է, որ հանդիպումը «Բոկա Խունիորսի» հետ ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։ Նրա խոսքով` խաղի ընթացքում Մարադոնան որպես պրոֆեսիոնալ անընդհատ հուշում էր իր խաղընկերներին, երբեմն նաև մեր ֆուտբոլիստներին էր ասում, թե ինչ կարելի էր անել այս կամ այն դրվագում։

«Զարմանալի էր, թե այդ հանրաճանաչ անձնավորության հետ ինչքան հեշտ էր շփվելը։ Իսկ գնդակի հետ շփվելիս նա, մեղմ ասած, կախարդ էր։ Երբ եկավ ռեստորան, հագին մեր հավաքականի մարզահագուստն էր, իսկ կշապիկի վրա 13 համարն էր։ Հետաքրքիր էր, որ Արգենտինայում նրան շատ հայեր էին շրջապատում, ու Դիեգոն մի քանի անգամ նշեց, որ սիրում ու հարգում է հայերին։ Կատակում էր բոլորի հետ ու պարում հայկական երաժշտության ներքո»,-հիշում է Հակոբ Տեր Պետրոսյանը։

© Sputnik / Хачик ЧахоянՌազմիկ Գրիգորյանը ու Դիեգո Մարադոնան
Ինչպես էր Մարադոնան պարում հայկական երաժշտության ներքո ու խմում մեր հավաքականի կենացը - Sputnik Արմենիա
Ռազմիկ Գրիգորյանը ու Դիեգո Մարադոնան

Հավաքականի ֆուտբոլիստ Ռազմիկ Գրիգորյանի համար էլ մեծ պատիվ էր խաղալ Մարադոնայի դեմ։ «Ես անընդհատ նրանից լսում էի` ամիգո-ամիգո, կամ ադելանտե-ադելանտե: Դե գիտեի, որ, ամիգոն ընկեր է նշանակում, պարզվեց` ադելանտեն էլ նշանակում էր` առաջ, առաջ։ Խաղից հետո իր մարզաշապիկը երկրպագուներին նետելուց հետո, ոչ մեկին չմերժեց ստորագրության տալու կամ նկարվելու հարցում։ Իսկ ռեստորանում սովորական ամիգոյի հետ մեկտեղ լսում էի նաև արմենիոս բառը»։

Հպարտանում եմ իմ հավաքականով. Հենրիխ Մխիթարյան

Լեգենդար Դիեգո Մարադոնան իր մարզական կարիերայի ընթացքում շատ մեծ հաջողությունների է հասել։ Մասնագետներն ասում են, որ աշխարհի առաջնությունների պատմության մեջ մինչ օրս միայն երկու անգամ է եղել, որ մի ֆուտբոլիստի շնորհիվ ամբողջ թիմը կարևոր հաղթանակի է հասել՝ 1962-ին Գարինչայի շնորհիվ` Բրազիլիան և 1986-ին Մարդոնայի շնորհիվ` Արգենտինան։ Ցավոք, սրտի կանգը նոյեմբերի 25-ին վերջակետ դրեց Մարադոնայի կյանքին։ Բայց հռչակավոր արգենտինացին դեռ երկար կմնա ֆուտբոլասերների հիշողությունում։

Լրահոս
0