16:47 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
149 0 0

ՀԱՊԿ-ը կողմ է, որ միջազգային ու տարածաշրջանային հակամարտությունները կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունն ավելացնելու է իր մասնակցությունը խաղաղության ու անվտանգության ապահովման գործում։ Այդ մասին ասված է ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների համատեղ հռչակագրում, որն ընդունվել է գագաթնաժողովի արդյունքում ու հրապարակվել Կրեմլի կայքում։

«ՀԱՊԿ-ն իր մասնակցությունը կավելացնի խաղաղության ու անվտանգության ապահովման գլոբալ ջանքերում՝ կողմ լինելով միջազգային ու տարածաշրջանային, նախևառաջ զինված հակամարտությունների հետևողական կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական միջոցներով ՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում, ելնելով միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներից և նորմերից ՝ առանց ընտրական մոտեցման», - նշված է փաստաթղթում։

Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարներ ՀԱՊԿ-ի նիստում չեն հնչել. Լավրով

ՀԱՊԿ երկրները շարունակում են համատեղ խորհրդատվություններ անցկացնել անվտանգության միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումները համակարգելու նպատակով:

ՀԱՊԿ-ի կազմում վեց երկիր կա՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ երկրներին. Պուտին

Ըստ թեմայի

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը
Ադրբեջանի մոնիթորինգի կենտրոնում Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների թիվը հավասար կլինի
Ռուսաստանի ԱԻՆ-ն օգնում է վերականգնել Ասկերանի դպրոցներից մեկը
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ