11:50 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
153 0 0

Դեսպանը Twitter-ի իր էջում հիշեցրել է, որ Ֆրանսիայի կառավարությունը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, չնայած խորհրդարանի ընդունած բանաձևին։ Գրառումն ազդեցություն չի ունեցել Ադրբեջանի համար։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևից հետո: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) բանաձև է ընդունել, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Մի քանի օր առաջ նույնպիսի բանաձև է ընդունել նաև Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը)։ Երկու դեպքում էլ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը չի օգնի բանակցային գործընթացին։ Սենատում այդ մասին հայտարարել է ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, իսկ Ազգային ժողովում ՝ ԱԳ նախարար Ժան– Իվ լե Դրիանը:

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

Դրանից հետո դեսպանը Twitter-ի իր էջում գրառում էր կատարել։

«Մի բան պետք է պարզ լինի` Ֆրանսիան կճանաչի իր խորհրդարանի անկախությունը, բայց չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,–գրել էր նա։

​Չնայած դրան, դեսպանն, այնուամենայնիվ, կանչվել է ԱԳՆ։

Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

Ըստ թեմայի

Ֆրանսիան կարծում է, որ եռակողմ համաձայնագրի որոշ կետեր հաշվի առնված չեն
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ
«Հայկական հարցը»՝ Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության ելևէջներում
թեգերը:
անկախություն, Արցախ, Ադրբեջան, Դեսպան, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ