06:24 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Թուրքիայի առաջնորդի խոսքով ՝ Էմանուել Մակրոնի օրոք Ֆրանսիան շատ վտանգավոր շրջան է ապրում։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ֆրանսիան, որպես Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կորցրել է իր վստահությունը։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով ՝ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը խնդիրներ է ստեղծում երկրի համար։

«Ֆրանսիան կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարցով որպես միջնորդ հանդես գալու վստահությունը։ Ֆրանսիան Մակրոնի օրոք շատ վտանգավոր շրջան է ապրում։ Ես ուզում եմ, որ այդ երկիրը հնարավորինս շուտ ազատվի Մակրոնից», - ասել է Էրդողանը։

Նա նաև ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկը, որն ավելի վաղ Փարիզին ասել էր Ֆրանսիայում բնակվող հայերին տալ Մարսել քաղաքը, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը բանաձև էր ընդունել, որը երկրի կառավարությանը կոչ էր արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հիշեցնենք` Ֆրանսիայի խորհրդարանը երեկ` դեկտեմբերի 3-ին, ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։

188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։

Ազգային ժողովի ընդունած բանաձևից հետո Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել։

Ավելի վաղ` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծ, որով դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Ըստ թեմայի

Թուրքիայում կարծում են, թե Հայաստանին դա ավելի շատ է պետք․ Սաֆրաստյան
Այստեղով թուրքն է անցել. ինչ է անում թշնամին մեր սրբությունների հետ Թալիշում. լուսանկարներ
Փաշինյանը նորից հիշեցրել է գործընկերներին՝ Թուրքիան չպետք է օգտվի ԵԱՏՄ արտոնություններից
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ֆրանսիա, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Էմանուել Մակրոն

Գլխավոր թեմաներ