13:08 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Դմիտրի Կիսելյովը վայրագություն է անվանել Լատվիայի պահվածքը ռուսական երկու ԶԼՄ-ների արտահաստիքային աշխատակիցների հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը նշել է, որ Լատվիայի իրավապահ մարմինների գործողությունները Sputnik-ի ու Baltnews-ի համար աշխատող լրագրողների դեմ Եվրամիության ոչ իրավաչափ ընդարձակման արդյունք է։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա կոչ է արել երկրի իշխանությանը դադարել հետապնդումը այդ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ։

Կիսելյովն ընդգծել է, որ տարբերություն կա անձնական պատժամիջոցների ու ռուսական կազմակերպությունների և ընկերությունների դեմ կիրառված սահմանափակումների միջև։

«ԵՄ պատժամիջոցները չեն տարածվում ինձ վրա՝ որպես մասնավոր անձի։ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը, որի մեջ ներառված է Sputnik գործակալությունը, պատժամիջոցների տակ չէ։ Կարծես թե տարրական է։ Լատվիան, ինչպես ասում են, ուզում է Հռոմի պապից կաթոլիկ լինել ու անձնական պատժամիջոցներն ընկալում է որպես կազմակերպության  դեմ պատժամիջոց։ Դրա մեջ ինչ-որ չար տրամադվածություն կա», - ասել է նա։  

Նրա խոսքով՝ այդ գործողությունները Ռուսաստանի համար «թեթև ծակոց» են։ Կիսելյովը կարծում է, որ Լատվիայում ձերբակալությունների պատճառ չկար, նրանք ոչ մի վատ բան չէին արել։

«Նրանք ազատ լրագրողներ են, հեղինակներ, հասարակական գործիչներ, որոնք չլինելով Sputnik գործակալության հաստիքում, պարզապես տեքստեր ու լուսանկարներ էին ուղարկում՝ իրագործելով ինքնադրսևորվելու իրենց իրավունքը։ Դրանում ի՞նչ վատ բան լա։ Ինչի՞ են հետապնդում այդ մարդկանց», - ասել է Կիսելյովը։

 «Ռուսաստանում ով ինչ ուզում գրում է։ Ոչ ոքի մտքով չի անցնում մարդկանց դրա համար հետապնդել։ Հանգիստ թողեք նրանց Ռիգայում ու խայտառակ մի եղեք։ Ամոթ է», - ամփոփել է նա։

ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է Լատվիայում Sputnik-ի և Baltnews-ի լրագրողների ձերբակալությունը

Ավելի վաղ Լատվիայի ուժայինները ձերբակալել էին վեց լրագրողի, այդ թվում՝ Baltnews-ի նախկին գլխավոր խմբագիր Անդրեյ Յակովլևին։ Sputnik Լատվիայի ու Baltnews-ի լրագրողներին մեղադրում են Եվրամիության պատժամիջոցների ռեժիմը խախտելու մեջ։ Յակովլևի խոսքով՝ մեղադրանքները կապված են «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի հետ համագործակցելու հետ, սակայն մեդիախումբը պատժամիջոցային ցանկում նշված չէ։

Դեկտեմբերի 4-ին հարցաքննություններից ու խուզարկումներից հետո լրագրողներին չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել։ Նրանց տեխնիկան առգրավել են։

թեգերը:
Sputnik, Ձերբակալություն, Լատվիա, Դմիտրի Կիսելյով

Գլխավոր թեմաներ