ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՌԴ նախագահը Բայդենին հաջողություններ է մաղթել և համոզմունք հայտնել, որ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են, չնայած տարաձայնություններին, նպաստել շատ խնդիրների լուծմանը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ դա հաշվի առնելով՝ ռուս-ամերիկյան համագործակցությունը, որը հիմնված է իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա, կհամապատասխաներ երկու երկրների ժողովուրդների և ողջ միջազգային հանրության շահերին:
«Իմ կողմից պատրաստ եմ Ձեզ հետ համագործակցության և շփման», – ընդգծել Է Պուտինը:
«Հարյուր հազարավոր կեղծ ձայներ». Թրամփը վստահ է՝ ընտրությունների արդյունքները կփոխվեն
ԱՄՆ նախագահի ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին։ Նախնական կանխատեսումների համաձայն՝ հաղթանակ է տարել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը, սակայն գործող նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պարտությունը չի ընդունել:
Նրա իրավաբանները մի շարք հայցեր են ներկայացրել դատարաններ՝ պահանջելով կասեցնել կամ վերահաշվարկել ձայները, ինչպես նաև հետաքննել ենթադրյալ խախտումները մի շարք նահանգներում:
Թրամփի խորհրդականները պարտության են նախապատրաստում նախագահին․ Washington Post