19:59 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD523.10
  • GBP733.65
  • EUR631.17
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
17910

Աշոտ Ավետիսյանն իր առաքելությունը սկսել է փնտրել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Շուկայում է աշխատել, շինարարությամբ զբաղվել, բայց մի անգամ, տրվելով ստեղծագործական պոռթկմանը, եկավ Հայաստան ոսկերչություն սովորելու։ Այսօր նա Բելառուսում պահանջված վարպետ է։

Sputnik Բելառուսի մեր գործընկերները հայազգի ոսկերչի հետ զրուցել են թանկարժեք մետաղների օգտակարության, արտասովոր պատվերների և այն մասին, թե ինչպես տարբերել օրիգինալը կեղծիքից։

Համարյա «սենսեյ»

Թողնելով շինհրապարակը` Աշոտը մեկնեց Երևան՝ նոր արհեստ սովորելու։ Նրան ոսկերչություն սովորեցրեց ժառանգական ոսկերիչ, ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր վարպետ Ահարոն Արևշատյանը։ Բելառուսում ոսկերչական գործ կարելի է սովորել Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանում և որևէ արհեստանոցի հատուկ դասընթացներին հաճախելով, բայց, ինչպես պնդում է Ավետիսյանը, այդպիսի մասնագետների պատրաստումը Բելառուսում դեռ լիովին յուրացված չէ։

Белорусский ювелир Ашот Аветисян у себя в мастерской
© Sputnik / Станислав Лобатый
Աշոտ Ավետիսյանը արհեստանոցում

Հայաստանում Աշոտը 5-րդ կարգ ստացավ (ոսկերչական գործում 6-րդ կարգը վարպետության գագաթնակետ է համարվում) և փոքրիկ արհեստանոց բացեց իր տանը՝ Մինսկի մոտակայքում գտնվող Ցնյանկա գյուղում։

«Ոսկերչություն սովորելը դժվար է, համբերություն, լավ երևակայություն և շատ-շատ ժամանակ է պետք։ Ես արդեն յուրացրել եմ փորագրությունը, ոսկերչական մոմի հետ աշխատանքն ու հղկումը, բայց մինչ օրս շարունակում եմ սովորել։ Խորհուրդներ եմ հարցնում Մինսկի մի քանի վարպետներից»,-պատմում է Աշոտը։

Այս մասնագիտությունը Բելառուսում պահանջված է, հաճախորդներ միշտ կան։ Տարբեր մարդիկ են գալիս՝ դեռահասներից մինչև հարուստ ու կայացած քաղաքացիներ։

Հիմնականում արծաթե իրեր են պատվիրում, քանի որ դրանք, ի տարբերություն ոսկու, շատ թանկ չեն (1 գրամ արծաթը մեկ դոլարից էլ էժան է, մինչդեռ 1 գրամ ոսկին գրեթե 60 դոլար արժե)։ Հետաքրքիր պատվերներ հազվադեպ են հանդիպում։ Մի քանի տարի առաջ ադրբեջանցի հաճախորդն Աշոտի մոտ 80 գրամանոց ոսկե շղթա պատվիրեց․պատկերացրեք`որքան է այն արժեցել։

«Առավել հաճախ խնդրում են մատանիներ սարքել, ականջօղեր, թևնոցներ՝ ոսկե, արծաթե և անգամ տիտանե։ Պատահում է՝ իրենց էսքիզներով են գալիս։ Վերջերս մի երիտասարդ բարդ պատկերով մատանի պատվիրեց, ստիպված եղանք այն ավարտուն տեսքի բերել 3D սարքով»,-պատմում է վարպետը։

Ոսկերիչները, Ավետիսյանի խոսքով, երեք ոսկե կանոն ունեն` չխաբել հաճախորդների նյութի հարգի և քաշի հարցում, ինչպես նաև պահել պատրաստման ժամկետները։

Բուրատինոն, գլանահաստոցն ու բոռ մեքենան

Աշոտի ոսկերչական սեղանին տասնյակ գործիքներ են։ Դրանցից մի քանիսն ատամնաբույժի սարքեր են հիշեցնում` բոռ մեքենա, ունելիներ, սեղմակներ։ Կան և զուտ մասնագիտական գործիքներ` մետաղակաղապարներ (ձուլվածք ստանալու կաղապար), գլանահաստոց (մետաղը «գրտնակելու» համար), զոդոց, խարտոցներ, ոսկերչական մկրատներ, ձողակարկին, մանրաթելային մուրճ։ Կան էլ ավելի «թույն» առարկաներ՝  հղկող մեքենա, ուլտաձայնային լոգակոնք, «բուրատինո»(մատանիների չափն ավելացնելու սարքավորում) և այլն։

Ашот Аветисян решил стать ювелиром и уволился со стройки
© Sputnik / Станислав Лобатый
Աշոտ Ավետիսյանը արհեստանոցում

«Բայց ոսկերչի գլխավոր գործիքը ձեռքերն են։ Առանց դրանց, իհարկե, բարդ կլիներ»,-ծիծաղում է Աշոտը։

Արհեստանոցի ծախսը մի քանի հազար դոլար է եղել։ Մի քանի տարի աշխատելով` ծախսը փակել է և հիմա Աշոտը բավական լավ վաստակում է իր արհեստով։

Սկորսեզեի հայազգի սցենարիստը. ինչպես իրաքահայ տղան նվաճեց Հոլիվուդը

«Եկամուտը միջին վիճակագրական Բելառուսի եկամուտի չափ է։ Կարծիք կա, որ ոսկերիչները հարուստ մարդիկ են, բայց այդպես էր գուցե 20-30 տարի առաջ, երբ հաճախորդները գումար չէին խնայում լավ զարդերի համար»,-բացատրում է վարպետը և ցույց տալիս, թե ինչպես են ստեղծվում մատանիները։

Мастерская белорусского ювелира Ашота Аветисяна
© Sputnik / Станислав Лобатый
Աշոտ Ավետիսյանի արհեստանոցը

Դյութիչ տեսարան է։ Նախևառաջ ոսկերիչը մոմից կաղապար է պատրաստում, այն դնում հատուկ ամանի մեջ և վրան գիպս լցնում։ Այնուհետև ոսկին հալեցնում է, լցնում ամանի մեջ, որտեղ էլ այն համապատասխան ձևն է ընդունում։ Մի մատանու վրա վարպետը կարող է մի քանի շաբաթ աշխատել, իսկ եթե պատվերը փորագրություն և լրացուցիչ հղկում է պահանջում`ապա ավելի շատ։

Ամենաորակյալ ոսկին Բելառուսում է

Իր գործերի նյութերն Աշոտը գնում է գրավատներից և ուրիշ ոսկերիչներից։ Եթե մաքուր ոսկի է հարկավոր` 999 հարգի, կարելի է բանկերին դիմել։ Բելառուսում, վարպետի կարծիքով, լավ են մշակում ոսկին, այնտեղ են ստեղծվում Եվրոպայի լավագույն օրինակները։ Տեղի ոսկերիչներն այն հասցնում են «լավ»` 585-րդ հարգի՝ արծաթի և պղնձի միջոցով։ Ավաղ, կեղծիքները, ինչպես և ամեն տեղ, քիչ չեն։

Мастерская белорусского ювелира Ашота Аветисяна
© Sputnik / Станислав Лобатый
Աշոտ Ավետիսյանի արհեստանոցը

«Սովորական մարդու համար դժվար է իրական ոսկին կեղծիքից տարբերելը։ Երբեմն նույնիսկ փորձառու ոսկերիչները չեն կարողանում դա անել։ Ստիպված ենք հատուկ քիմիական նյութեր օգտագործել, որոնց օգնությամբ հնարավոր է պարզել։ Լուծույթը կաթեցնում ես մետաղի վրա, եթե սկսեց սևանալ, ուրեմն կեղծ է»,-հավատացնում է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ձեռագործ զարդեր կրելն օգտակար է։ Արծաթը սպանում է մանրէները, իսկ ոսկին էներգիա է տալիս։

Ըստ թեմայի

Հերթական հաղթանակը. հայազգի բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց Մահորնի Մոնտեսին
Հայաստանը խաղաղություն է ուզում. հայազգի թենիսիստը աշխարհին է փոխանցել հայրենիքի ուղերձը
Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Լա Լիգայում
թեգերը:
զարդ, հայ, ոսկերիչ, Բելառուս

Գլխավոր թեմաներ