11:17 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
242 0 0

Արևմտյան կառույցների կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունները (հասարակական կազմակերպությունները) հետխորհրդային տարածքում կիրառում են ազդեցության երկու ձև՝ մեղմ ու կոշտ։ Նման կարծիք է հայտնել Մոլդավիայի խորհրդարանի անդամ Բոգդան Ցիդրը։

ԽՍՀՄ նախկին գրեթե բոլոր հանրապետություններում նկատելի է արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների ազդեցությունը։ Մոլդավիայի խորհրդարանի Սոցիալիստների կուսակցության պատգամավոր Բոգդան Ցիդրը վստահ է սրանում։ Sputnik-ի հետ զրույցում նա ասել է՝ ինչպես են աշխատում այդ կառույցներն ու ինչի են հասնում։

Պետք է փաստերով ապացուցել

Բոգդան Ցիդրը վստահ է, որ Սորոսի ու Կոնրադ Ադենաուերի հիմնադրամները մի շարք մոլդովական ՀԿ-ների են ֆինանսավորում։ Իսկ այդ ՀԿ-ները միմյանց հետ համակարգում  են գործողությունները` գործելով հովանավորների շահերին, այդ թվում նաև քաղաքական շահերին համապատասխան։ Իր` «Մոլդովայի քաղաքացիական հասարակություն․ հովանավորներ, ՀԿ-իշխանություն։ Մշակութային պատերազմներ» գրքում քաղաքական գործիչն իր ասածը հիմնավորում է 1500 հղում ներկայացնելով։

«Գրքի մոլդովերենով հրապարակումից հետո (ռուսերենով այն 2021 թվականի գարնանն է լույս տեսնելու - խմբ) արձագանքը չուշացավ։ Միանգամից արձագանքեց Մոլդովայում Եվրամիության առաքելության ղեկավար Պետեր Միխալկոն, հետո Նիդեռլանդների դեսպանն ու Սորոսի հիմնադրամը»,  -ասում է նա։

Բոգդան Ցիդրի գիրքը 759 էջ ունի։ Այն հոկտեմբերի 21-ին է լույս տեսել ու հենց նույն օրը Սորոսի հիմնադրամը գիրքը որակավորել է «Մոլդովայի քաղաքացիական հասարակության վրա կոպիտ հարձակում»։

«Ինչպես ասում են, ստացվեց այսպես`չեմ կարդացել, բայց դատապարտում եմ։ Ասացին` աշխատությունը սպառնում է ժողովրդավարության հիմքերին, իրավունքի գերակայությանն ու ընդհանրապես եվրոպական արժեքներին։ Բայց եթե հիմնադրամը խոսքի ազատության կողմնակից է, ինչո՞ւ չի առաջարկում նախ գրքի քննարկում անցկացնել։ Եթե կարծում եք, որ այստեղ սուտ ու կեղծիք կա, խնդրեմ` 1519 հղում ու 600 աղբյուր կա գրքում, ես պատրաստ եմ բանավեճի», - ասում է Ցիդրը։

Ընդդիմախոսները պատգամավորի այս դիտարկմանը չեն պատասխանել։

«Սկզբում ՀԿ-ներն ասում էին, որ մենք մանիպուլիացիա ենք անում թվերով։ Ես մամուլի ասուլիսի ժամանակ իրենց իսկ ֆինանսական հաշվետվությունների սքրինշոթերը ներկայացրի։ Բնականաբար, այդ փաստերը չկարողացան հերքել, միայն լղոզված ձևակերպումներ էին այն մասին, թե իբր իմ գիրքը սպառնալիքներ է պարունակում», - նշում է հեղինակը։

Գործունեության դաշտը

Հետխորհրդային տարածքում ակտիվորեն առաջ է մղվում այն միտքը, թե իբր հասարակական կազմակերպությունները քաղաքացիական հասարակության ցուցիչ են։ Ցիդրը պնդում է, որ դա այդպես չէ։ Դրսից ֆինանսավորվող կազմակերպությունները քիչ են առնչվում իրական ներքին խնդիրներին, դրանք ավելի շատ անդրադառնում են հովանավորների օրակարգին։

Փաշինյանը նրանց հույսերը չի՞ արդարացրել, կամ ինչո՞ւ են աղմկում «սորոսականները»

«Օրինակ` վերցնենք Մոլդավիան։ Ի՞նչ խնդիրների մասին են այստեղ խոսում ՀԿ—ները։ Ծայրահեղ ֆեմինիզմ, յուվենալ արդարադատություն, ժողովրդականացում․բայց այնպես, ինչպես իրենք են դա հասկանում։ Ի՞նչ կապ ունի դա մեր իրական խնդիրների հետ։ Մեր խնդիրներն են աղքատությունը (մենք Եվրոպայի ամենաաղքատ երկիրն ենք), կոռումպացված լինելը, այդ հարցում մենք մրցում ենք Ուկրաինայի հետ ու գործազրկությունը։ Մեր քաղաքացիների մեկ երրորդը արտասահմանում են», - թվարկում է հեղինակը։

Քաղաքական գործիչը նշում է, որ արևմտյան հիմնադրամների հռչակած նպատակները վեհ են՝ պայքար կոռուպցիայի դեմ ու ժողովրդավարության կայացում։ Սակայն իրականում ամեն ինչ սահմանափակվում է միայն հետևելով ու տարբեր ցուցակներ կազմելով, օրինակ՝ խոսքի ազատության վարկանիշի կամ ժողովրդավարության ինդեքսով։

«Բայց իրականում դա ոչ մի կերպ չի փոխում իրավիճակը, - ասում է Բոգդան Ցիդրը, - նայեք մոլդովական ՀԿ-ների բյուջեին՝ միլիոնավոր դոլարներ։ Իսկ կրթության բյուջեն շատ ավելի փոքր է, թեև հասարակության զարգացման համար այդ ոլորտը շատ ավելի կարևոր է։ Եվրոպական կառույցները սիրում են ասել, որ Մոլդովային գումար են տալիս։ Բայց ու՞ր են դրանք։ Արդարադատության բարեփոխման համար տրամադրած 100 միլիոն դոլարից միայն տասն են ծախսվել դատարանների սարքավորումների վրա։

Բոգդան Ցիդրն ասում է, որ Սորոսի հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպությունները բոլոր երկրներում իրենց նույն կերպ են պահում` աշխատանքի երկու տարբերակ ունեն։

«Օրինակ՝ Սորոսի հիմնադրամը միաժամանակ հայտնվեց ամենուր ու սկզբում պատմության գրքերի տպագրություն էր հովանավորում։ Ինչի՞ մասին էին նրանք գրում։ Ներշնչում էին, որ երկիրը հետամնաց է, ու նրանք կօգնեն հաղթահարել խնդիրները։ Հետո հիմնադրամը դրամաշնորհային նախագծեր բացեց։ Ինչի՞ համար` երիտասարդ ուղեղներ գրավելու։ Նրանց իբր սեմինարների ու ուսումնասիրությունների էին ուղարկում, ու մարդիկ, իրենք էլ չհասկանալով, սեփական պետության մասին հետախուզական տվյալներ էին հաղորդում։ Ոչ ոք դրան չէր հետևում, քանի որ 1990-ականներին ամենուր անտերություն էր», - կարծում է քաղաքական գործիչը։

Ցիդրը պարզաբանում է, որ գործելու առաջին կերպը մեղմ է։ «Սկզբում երկրում հիմնադրամ է բացվում, որը ՀԿ-ներ ու ոչ առևտրային կազմակերպություններ է հիմնում, հետո սկսում է այլ կազմակերպություններ ֆինանսավորել, ու այդպես ստեղծվում է ցանց, որը գործում է ոչ թե երկրի, այլ հովանավորների շահերից ելնելով։ Նույն ցանցային սկզբունքով հիմնադրամն իր մարդկանց առաջ է տանում իշխանության կառույցներում»։

Վիրտուալ պետություն, կամ ինչպես են աշխատում արցախցիներին և ընդդիմադիրներին հալածող ֆեյքերը

Բոգդան Ցիդրը որպես օրինակ է բերում Հայաստանը, որտեղ Նիկոլ Փաշինյանի օրոք Սորոսի կառույցների աշխատակիցները սկսեցին բարձր պաշտոններ զբաղեցնել։

Որպես տարատեսակ հիմնադրամների կոշտ ազդեցության օրինակ մոլդովացի քաղաքական գործիչը հիշատակում է Բելառուսի զարգացումները։

«Արևմուտքը բացահայտ կերով աջակցում է բելառուսական ընդդիմությանը (դեկտեմբերի 11-ին Եվրահանձնաժողովը հավանություն է տվել հանրապետությունում քաղաքացիական հասարակության աջակցության համար 24 միլիոն եվրո տրամադրելու նախագծին – խմբ․)։ Կարծում եմ՝ Բելառուսում ոչ ոք խորապես չի վերլուծել տեղական հիմնադրամների գործունեությունը, բայց չէ որ հեղափոխությունները հենց այնպես չեն լինում։ Դրա համար պետք է պայմաններ լինեն», - նշում է Ցիդրը։

թեգերը:
Մոլդովա, Հայաստան, Ջորջ Սորոս, ԽՍՀՄ, Սորոսի հիմնադրամ

Գլխավոր թեմաներ