09:04 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
242 0 0

Հետաքրքրական է, որ զորավարժությունները կանցկացվեն Արդեբիլ, Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներում, այսինքն ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Իրանը հակաօդային պաշտպանության զորքերի փորձարկումներ կանցկացնի երկրի հյուսիս-արևմուտքում: Տեղեկությունը հաղորդում է իրանական Azariha տելեգրամ ալիքը։

Հունվարի 10-ին կայանալիք զորավարժություններին խաղարկվելու է օդային հարձակման և հակաօդային պաշտպանության ուժերի կողմից դրա հետ մղման սցենարը:

Հայաստանում Իրանի դեսպանն անդրադարձել է Էրդողանի «պոեզիային» հաջորդած իրադարձություններին

«Օդային հարված» տագնապի ազդանշանի փորձարկումն իրականացնելու է բանակի հյուսիսարևմտյան ստորաբաժանումը՝ Արդաբիլի, Արևելյան և Արևմտյան Ատրպատականի նահանգներում: 

«Դեկտեմբերի 30-ին նշված տարածքներում փորձարկում կանցկացվի՝ երկրի վրա օդային հարձակման ռիսկի ազդանշանի փորձարկման համար: Մենք մարդկանց կոչ ենք անում չանհանգստանալ. սա պարզապես «թեստ» է օդային տագնապի աշխատանքի օպերատիվ արձագանքը ստուգելու համար»,–հայտարարել է բանակի հյուսիսարևմտյան տարածաշրջանային շտաբը։

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են անում չանհանգստանալ ՝ վստահեցնելով, որ դա ընդամենը երկրի զինված ուժերի մարտական պատրաստության ստուգում է։

Հետաքրքիր է, որ զորավարժությունները կանցկացվեն Արդեբիլ, Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներում, այսինքն ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին։

Բաքվում դեկտեմբերի 10–ին անցկացված զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունների ֆոնին իրանական զորավարժությունները շատ նշանակալի իրադարձություն են։

Էրդողանին սխալ են հասկացել․ Ռոհանին կարծում է, որ Թուրքիայի հետ հարցն անցյալում է

Ըստ թեմայի

Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանի հարցերը
Արա Այվազյանն ու Իրանի արտգործնախարարը մի շարք հարցեր են քննարկել հեռախոսով
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանն անդրադարձել են ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Զորավարժություններ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ