21:31 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
30901

Ռուս խաղաղապահները հետևում են հրադադարին, բայց թուրքական կողմը հերթական անգամ ասել է, որ նույնպես կցանկանար մասնակցել այդ վերահսկողությանը:

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է` Թուրքիան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոնը շուտով կստեղծվի։

Նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող իրավիճակը: Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցության քայլերն արդեն կոնկրետ արդյունքներ են տվել։

«Ղարաբաղում հաստատված է հրադադարի ռեժիմ, տեղակայվել է ռուսական խաղաղապահ առաքելություն։ Մենք հույս ունենք, որ հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոնը շուտով կստեղծվի», — հայտարարել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ իրենց նպատակն է հասնել կայուն խաղաղության և կայունության, ինչի համար պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ G6 ձևաչափը։

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը չնայած բոլոր դժվարություններին, խաղաղության ձեռք է մեկնել Հայաստանին, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կայուն խաղաղության դեպքում կարելի է կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի համակարգել այդ հարցում Ադրբեջանի հետ աշխատանքը։

«Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն, տնտեսական զարգացում լինի, որպեսզի ապագայում խաղաղությունը վերահսկելու անհրաժեշտություն չլինի», – հայտարարել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Թուրքիայի ղեկավարները մի քանի անգամ հայտարարել էին, որ ցանկանում են Ռուսաստանի հետ համատեղ մասնակցել հրադադարի մշտադիտարկմանը։

Ըստ թեմայի

ՌԴ-ն և Թուրքիան կարող են և պետք է անեն այնպես, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. Պեսկով
Ադրբեջանն ու Թուրքիան հզորացնում են ռազմական ներկայությունը. Արման Աբովյան
Իրանը ՀՕՊ ուժերի խոշոր զորավարժություններ կանցկացնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին
թեգերը:
Մևլութ Չավուշօղլու, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ