03:52 20 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.31
  • GBP706.73
  • EUR629.40
  • RUB7.04
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
184210

Ամանորի իր ուղերձում Արամն Ա–ն նշել է, որ ժողովուրդն այժմ մերժում է ներսից և դրսից իրեն պարտադրված որևէ համաձայնագիր, որը վտանգում է իր գոյության և ինքնության հիմքերը, իր հայրենիքի անկախությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, չի կարելի մոռացության քողի տակ պահել և մեր կյանքի բնական ընթացքը շարունակել։ Ժողովուրդը հաշվետվություն է պահանջում։ Ամանորի իր ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը։

 «Սակայն հայրենիքի տերն անձերից ու իշխանություններից առաջ մեր ժողովուրդն է, նրա ճակատագիրը, ներկան ու ապագան որոշողը նույնպես ժողովուրդն է։ Ժողովուրդն այժմ մերժում է ներսից և դրսից իրեն պարտադրված որևէ համաձայնագիր, որը վտանգում է իր գոյության և ինքնության հիմքերը, իր հայրենիքի անկախությունը»,–ասում է նա։

Արամ Ա-ն շեշտում է, որ մեր աղոթքներով ու նահատակների արյամբ թրծված Արցախի և Հայաստանի հողերը, մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը չեն կարող քաղաքական սակարկության և աշխարհաքաղաքական շահերի զոհ դառնալ։

Արամ Առաջինն ասում է նաև, որ վտանգներով ու անկանխատեսելի հետևանքներով ճգնաժամային այս իրավիճակում ճիշտ չէ անտարբեր մնալ, ճիշտ չէ պարտված լինելու հոգեվիճակին գերին դառնալ։

Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի

Նրա խոսքով` անհրաժեշտ է հեռու մնալ Հայաստանում և Արցախում ներքին բևեռացումներն ու անկայունությունը խորացնող քայլերից, և հավատով ու հույսով շաղախված նոր էջ բացել մեր կյանքում։ Սա է ներկայի հրամայականը։

«Սգի քողը թող վերանա մեր կյանքից և մեր նահատակների արյունով շաղախված հույսի և սիրո ծիածանը թող կամար կապի մեր երկնքում։ Սգի թափորի փոխարեն մենք կոչված ենք հաղթանակի երթ կազմակերպելու և առաջ քայլելու կողք կողքի»,–ասել է կաթողիկոսն իր ուղերձում։

«Հետևեք` ինչ է կատարվում Բաքվում». Արամ Ա–ն հորդորով դիմել է հայերին

Արամ Ա–ն մաղթել է, որ Աստված մեր նահատակ հերոսներին երկնային խաղաղություն պարգևի, վիրավորներին և բոլոր հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում, սգավոր ընտանիքներին՝ մխիթարություն, Հայաստանին ու Արցախին՝ ապահովություն։

Ըստ թեմայի

Մեր ժողովուրդը չի՛ պարտվել. ՀՀ նախագահի ամանորյա ուղերձը
Պուտինն Ամանորի նախօրեի ամենաերկար ելույթն է ունեցել
Զոհվածների հիշատակը հարգելու լավագույն ձևը նրանց երազանքները շարունակելն է. Հարությունյան
թեգերը:
ուղերձ, շնորհավորանք, Արցախ, Հայաստան, Ամանոր, Արամ Առաջին կաթողիկոս

Գլխավոր թեմաներ