08:47 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
397010

Հրապարակախոսը ներկայացրել է իր աշխարհաքաղաքական կանխատեսումն այս տարվա համար, որում տեղ են գտել նաև կորոնավիրուսն ու պատերազմը։

 

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. 2021 թվականին անհրաժեշտ է ուշադիր հետևել ԱՄՆ-ի ու Թուրքիայի գործողություններին, քանի որ նրանք երրորդ համաշխարհային պատերազմ են «եփում»։ Հրապարակախոս ու հաղորդավար Անատոլի Վասերմանն այս մասին ասել է ՌԵՆ ՏՎ-ի իր բլոգում։

Նրա խոսքով՝ Դեմոկրատական կուսակցությունը ընտրակեղծիքի միջոցով է իշխանության եկել, իսկ դա նշանակում է, որ նրանք մտադիր են այլ կանոններ էլ խախտել՝ արածի համար պատասխանատվություն չկրելու վստահությամբ։ Բացի այդ, հաղորդավարն ասում է, որ գարնանը Դոնբասում իրավիճակը կլարվի։ Վասերմանը կարծում է, որ ԱՄՆ-ն «չի հրաժարվում Ռուսաստանին տարբեր հակամարտություններով հոգնեցնելու գաղափարից», այդ պատճառով Ուկրաինային զենք են մատակարարում և հրահանգներ տալիս։

Բնականաբար հրապարակախոսը կանխատեսումներ է արել նաև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Նա վստահ է, որ վարակն այս տարի չի նահանջի։ Սակայն պնդում է, որ դեղագործական առումով զարգացած Հնդկաստանն ամենայն հավանականությամբ ռուսական պատվաստանյութի դիմաց կվճարի ոչ միայն գումարով, այլև պատրաստի արտադրանքով։

«Եթե այդպես լինի, ՌԴ-ում հնարավոր կլինի արդեն աշնան սկիզբ չեղարկել կարանտինը», - ասել է նա։

Վասերմանը վստահ է, որ պատվաստման գործընթացն ամբողջ աշխարհում մոտ երեք տարի կտևի։ Միաժամանակ նա կոչ է արել ամեն դեպքում պատրաստվել վատագույնին։

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները․ ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը

Նշենք, որ COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում 01.01.21–ի դրությամբ 83 մլն 444 հազար 482 է։ Կորոնավիրուսի տարածվածությամբ (5 միլիոն և ավել վարակակիր) առաջին եռյակում են ԱՄՆ-ն,  Հնդկաստանն ու Բրազիլիան։

Ըստ թեմայի

Ո՞ր երկրներում են Ռուսաստանը սիրում․ ՀՀ–ն հարցման արդյունքներով առաջին եռյակում է
ՌԴ-ն և Թուրքիան կարող են և պետք է անեն այնպես, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. Պեսկով
Թուրք սպաներն Ադրբեջան են մեկնել Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնում աշխատելու համար. Աքար
թեգերը:
կորոնավիրուս, ԱՄՆ, Ռուսաստան, աշխարհ, Պատերազմ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ