08:58 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
20110

Ամերիկյան ռազմական ինքնաթիռի` F-35–ի զանգվածային փորձարկումները հետաձգվում են 2017 թվականից։ Պենտագոնն ավելի վաղ բացատրել էր, թե որն է հետաձգման պատճառը:

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կրկին որոշել է հետաձգել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների զանգվածային արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ զանգվածային արտադրությունը հետաձգելու մասին որոշումն ընդունվել է անորոշ ժամանակով։ Հայտնի չէ նաև, թե երբ կործանիչը պատրաստ կլինի մարտական փորձարկումների։

Ավելի վաղ Պենտագոնը բացատրել էր, որ հետաձգման պատճառը տեխնիկական խնդիրներն են ու կորոնավիրուսի ազդեցությունը։

Ռուս օդաչուներն օդային մարտի են դուրս եկել Սու-35Ս կործանիչներով. տեսանյութ

Հիշեցնենք, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռի` F-35–ի զանգվածային փորձարկումները հետաձգվում են 2017 թվականից։ Դրանք ծրագրված էին 2020 թվականի դեկտեմբերին, իսկ զանգվածային արտադրության մասին որոշումը սպասվում էր 2021 թվականի մարտից ոչ ուշ: Հավելենք, որ արտադրության համար նախատեսված էր շուրջ 400 մլրդ դոլար։

Ըստ թեմայի

Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները
Սիրիայից Կովկաս․ ի՞նչ են ցույց տվել ռուսական ուղղաթիռների փորձարկումները
Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն
թեգերը:
ինքնաթիռ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ