09:34 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
486 0 0

Նման օբյեկտներ են հայտնաբերվել Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Բոլիվիայում, Իսպանիայում և այլ երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Հերթական մոնոլիտ սյունը հայտնաբերվել է Կանադայի Տորոնտո քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է CTV News-ը։

Մոտ 3.5 մետր բարձրությամբ օբյեկտը դեկտեմբերի 31-ի գիշերը հայտնվել է Օնտարիո լճի ափին։

Ամանորի գիշերը կանադական մոնոլիտը վանդալների հարձակման է ենթարկվել, որոնք այն կարմիր են ներկել։

Այլմոլորակայիննե՞ր, թե՞ մարդ․ հայ մասնագետները ցրում են մոնոլիտ սյուների գլխավոր թեզը

Հավելենք, որ փայլուն մետաղից առաջին մոնոլիտը հայտնաբերվել էր ԱՄՆ Յուտա նահանգի անապատում նոյեմբերի վերջին։ Մի քանի օր անց սյունը նույն խորհրդավորությամբ անհետացել էր։ Այնուհետև նման օբյեկտներ էին հայտնաբերվել Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Բոլիվիայում, Իսպանիայում և այլ երկրներում, իսկ այս տարվա առաջին օրը հայտնի դարձավ, որ հերթական մոնոլիտը հայտնվել է բրիտանական Սոլսբերի քաղաքի մերձակայքում:

 

թեգերը:
Տորոնտո, Կանադա

Գլխավոր թեմաներ