09:48 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
623 0 0

Հայ մեծահարուստներն ԱՄՆ-ում գնելու բան կգտնեն։ ԱՄՆ–ի լքված քաղաքներն աճուրդի են հանվել, և դրանցից մի քանիսը կարելի է գնել ընդամենը մի քանի հարյուր հազար դոլարով։ Ընդ որում` մեկը Միչիգան նահանգում գտնվող Դժոխք (Hell) անունով քաղաքն է։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևանում շքեղ առանձնատներ ունեցողները, վաճառելով իրենց գույքը, կարող են ԱՄՆ–ում ոչ թե տուն գնել, այլ մի ամբողջ քաղաք։ Investopedia–ն ներկայացրել է ԱՄՆ–ի լքված քաղաքների ցանկը, որոնք կարելի է գնել ընդամենը մի քանի հարյուր հազար դոլարով:

Արաբկիրի նախկին թաղապետը հետախուզվում է զբոսայգու մի մասը վաճառելու համար

Մոնտանա նահանգի Գերիովեն քաղաքը կարող է գրավել կովբոյների և հնդկացիների սիրահարներին։ Այնտեղից ոչ հեռու 1876 թվականին պայքար է տեղի ունեցել, և հնդկացիների մի քանի ցեղեր հաղթել են ԱՄՆ բանակի հեծելազորին, որը գնացել է խլելու նրանց հողը: Քաղաքը հիմնադրվել է 1895 թվականին, սակայն աստիճանաբար հեռացել է նոր մայրուղիներից և հասել ավերածության։ Քաղաքի տներն ու հողատարածքը գնել է Քրիստոֆեր Կիրկլանդեր անունով մի մարդ և աճուրդի հանել ընդամենը 250 հազար դոլարով (համեմատության համար նշենք, որ Նյու Յորքում ընդամենը մեկ բնակարանն արժե միջինը 660 հազար դոլար): Բայց քաղաքի գնորդ այդպես էլ չի գտնվել։

Post Office 59031 (Garryowen, Montana)

ԱՄՆ–ի Հարավային Դակոտա նահանգում գտնվող Սվետտ փոքրիկ քաղաքը ևս այդքան արժե։ Ժամանակին այստեղ մի քանի տներ են եղել ու մի բար, ուր գնացել են տեղի որսորդները։ Բնակիչները հավաստիացրել են, որ քաղաքում ուրվականներ են ապրում։ Արդյունաբերության զարգացման ֆոնին մարդիկ սկսել են լքել քաղաքը։ Ի վերջո, հայտնվել է մեկը, ով գնել է քաղաքի բոլոր տներն ու հողատարածքները։ 1998 թվականին քաղաքի այն ժամանակվա սեփականատեր Լենս Բենսոնը բաժանվել է կնոջից և նրան տվել քաղաքը, սակայն 2012-ին կրկին գնել է այն, իսկ երկու տարի անց աճուրդի հանել 399 հազար դոլարով։ Մեկ տարի անց բանկը վարկերը չվճարելու համար քաղաքը վերցրել է Բենսոնից ու 250 հազար դոլարով դրել աճուրդի, բայց կրկին գնորդներ չեն գտնվել:city of Swett - Te koop voor $ 420.000,-- in South Dakota ! (Incl.de beide inwoners!)Միչիգան նահանգի Դժոխք (Hell) անունով քաղաքն արժե 950 հազար դոլար։ Գտնվում է նահանգի ոչ այնքան խիտ բնակեցված մասում, հեռու է Մեծ լճերից ու Դետրոյթից։ Երբ քաղաքը սկսել է ավերվել, այնտեղ ընդամենը 70 մարդ է մնացել, որոնցից մեկը որոշել է այն վերածել ատրակցիոնի՝ խաղարկելով բնակավայրի անվանումը («hell»-ն անգլերեն նշանակում է «դժոխք») ։

«Աշխարհում ոչ մի այլ քաղաքի մասին այնքան չեն հիշատակում, որքան մեր քաղաքի», - ասված է քաղաքային իշխանության հայտարարության մեջ: Միլիոնավոր անգլախոսներ ամեն օր միմյանց ասում են. «Go to hell» (գնա դժոխք): Քաղաքում կա «Սատանի փոս» անվանումով ռեստորան և մի փոքրիկ մատուռ, որտեղ հրավիրում են նորապսակներին:

«Եթե դուք ամուսնանաք դժոխքում, ձեր կյանքում ավելի վատ բան այլևս չի լինի», - ասված է հրավերի մեջ: Բացի այդ, այստեղ կան նաև միանգամայն «անմեղ» զբաղմունքներ, օրինակ` հեծանիվ վարձակալել կամ նավակով լողալ լճում։

Sign from Hell

Իսկ Մոնտանա նահանգի Պրեյ քաղաքը գտնվում է հայտնի Ելոուսթոունի ազգային պարկից ոչ հեռու, որտեղ շատ բիզոններ կան։ Քաղաքը պատկանում է Բարբարա Ուոկերին, որը քաղաքի 10 շինությունները վարձակալության է հանձնել և եկամուտ է ստանում դրանից։ Սակայն Բարբարան համաձայն է քաղաքը վաճառել 1,4 մլն դոլարով։

Pastoralism style sunrise

Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը. նա հիմա Ցուկերբերգից հարուստ է

Ըստ թեմայի

Սարկիսովների ընտանիքը հայտնվել է Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանիքների ցուցակում
Պաղեստինցու անհավանական արկածները. փնտրվում է Հայաստանում միլիոնատեր դարձած արաբը
Քիմ Քարդաշյանի ամուսինն ու քույրը գլխավորում են աշխարհի ամենահարուստ աստղերի ցանկը
թեգերը:
վաճառք, առանձնատուն, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ