09:30 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
495 0 0

Պաշտոնյան ամենատարածված սխալներից մեկն է գործել և հայտնվել է անհարմար իրավիճակում։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Բելգիայի Անտվերպեն քաղաքի ղեկավար Բարտ Դը Վևերը տեսահարցազրույց է տվել տնից և որոշել է էկրանի առաջ նստել առանց տաբատի։ Տեղեկությունը հայտնում է Politico-ն։

Նա մտածել է, որ կադրում միայն վերնաշապիկն է երևալու, բայց հայելու արտացոլանքում երևացել է նաև ներքնազգեստը։

«Ձեր հագին շատ գեղեցիկ վերնաշապիկ է, հավանաբար հատուկ մեզ համար եք հագել։ Բայց մի՞թե վերնաշապիկի տակ միայն ներքնազգեստով եք»,-հարցրել է հաղորդավարուհին առցանց հարցազրույցի ժամանակ։

Դը Վևերը սկզբում զարմացել է, հետո հասկացել, թե ինչ է տեղի ունեցել։

«Գրողը տանի, երևի նրանից է, որ ես հայելու առաջ եմ նստած։ Ես դա հաշվի չէի առել։ Տարին առանձնահատուկ տհաճ պահից է սկսվում, ես սա երկար կհիշեմ»,-ասել է Դը Վևերը։

Շերոն Սթոունը լուսանկարվել է առանց ներքնազգեստի

Բելգիացի քաղաքական գործիչներից մեկը՝ Ժորժ Լուի Բուշեն, կատակել է` քաղաքապետին առաջարկելով բելգիական դրոշի գույներով կիսատաբատ հագնել։

Սոված երեխան ու կրծկալը. ի՞նչ է անում փոքրիկը ներքնազգեստի խանութում. զվարճալի տեսանյութ

Ըստ թեմայի

Ռոնալդուի կիսամերկ ընկերուհու լուսանկարը հայտնվել է համացանցում
Ներքնազգեստով՝ Գասպարի հետ․ Գոհար Ավետիսյանը բացառիկ լուսանկար է հրապարակել
Քի՞մն է, թե՞ Քորթնին. Քարդաշյանը ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակել
թեգերը:
տեսանյութ, Ներքնազգեստ, քաղաքապետ, Բելգիա

Գլխավոր թեմաներ