04:59 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (223)
534 0 0

Աշխարհահռչակ հեռուստատեսային աստղի և նրա ոչ պակաս հայտնի ամուսնու ամուսնալուծության գործընթացում կարող է տան պատճառով կոնֆլիկտ ծնվել:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. 40 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը կարող է կռվախնձոր դառնալ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգի համար։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ամերիկյան «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի ամերիկահայ աստղն ու ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են ամուսնալուծվել, և այս անգամ, կարծես, ամեն ինչ լուրջ է:

Daily Mirror-ը հաղորդում է, որ զույգը ստիպված կլինի քննարկել, թե ում է բաժին հասնելու Քալաբաս քաղաքի տունը, որը Քանյեն անվանում է «ֆուտուրիստական տաճար»:

Պարբերականի տվյալներով՝ ամուսիններից ոչ մեկը չի ցանկանա զիջել չեզոք գունային երանգներով ձևավորված բազմասենյականոց տունը։ Տան վերաբերյալ քննարկումները կարող են լուրջ վեճի վերածվել:

Առանձնատան արժեքը 40 մլն դոլար է։ Այն, այսպես ասած, կատարելագործելու համար պահանջվել է 7 տարի, և ծախսվել է 20 մլն դոլար։ Տան «կերպարանափոխմանը» մասնակցել է ոչ միայն անձամբ ռեփերը, այլև մասնագետների մի ամբողջ թիմ ՝ բելգիացի դիզայներ Աքսել Վերվորդտի գլխավորությամբ:

Ավելի վաղ ամերիկյան Page Six  -ը գրել էր, որ ամերիկահայ աստղ, բիզնեսմեն Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, 6 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել։

Իրազեկ աղբյուրն ասել է, որ Քարդաշյանը վարձել է ամուսնալուծության գործընթացների գծով հայտնի փաստաբան Լաուրա Ուեսերին, և նրանք այդ հարցը լուծելու համար արդեն բանակցում են Ուեսթի հետ:

Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջ է բացվել. նպատակը տվյալներ գողանալն է

Ըստ լրատվամիջոցի՝ բազմաթիվ աղբյուրներ են ասում, որ ապահարզանն անխուսափելի է, ոմանք պնդում են, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. Քարդաշյանն արդեն դադարել է ամուսնական մատանի դնել, իսկ երաժիշտը տոներն անցկացրել է Վայոմինգի իր տանը, ոչ թե Քարդաշյան ընտանիքի հետ:

Հիշեցնենք` նրանց ամուսնալուծության մասին խոսակցությունները հատկապես սաստկացան 2020 թվականի ամռանը Հյուսիսային Կարոլինայում Քանյեի սկանդալային ելույթից հետո, երբ նա անդրադարձավ աբորտների թեմային ու պատմեց, որ ինքը գրեթե աբորտի զոհ է դարձել, հետո էլ խոստովանեց, որ Քիմը ցանկացել է աբորտ անել, բայց ինքը խանգարել է:

Դրանից հետո Ուեսթը տասնյակ սկանդալային գրառումներ արեց Twitter-ում, հետո ջնջեց դրանք։ Դրանից մեկում նա գրել էր, որ 2018 թվականից փորձում է բաժանվել Քիմ Քարդաշյանից:

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և 4 երեխա ունեն։ 2015 թվականի ապրիլին Քանյեն միացավ Քիմին Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ Ուեսթը եղել է Գառնիում, Գյումրիում և նույնիսկ անվճար համերգ տվել Երևանի սրտում՝ Կարապի լճում։

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (223)

Ըստ թեմայի

«Դու հպարտ հայուհի ես»․ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորել է» Քիմի տարեդարձը
«Թուրքիան հասավ իր ուզածին...». Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել Դադիվանքից
«Տոնական ուսապարկեր Արցախի համար». Քիմ Քարդաշյանը կոչ է անում օգնել արցախցի երեխաներին
թեգերը:
ԱՄՆ, ամուսնալուծություն, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ