10:57 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Կոնգրեսում ընտրիչների ձայների հաստատումով ավարտվում են նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու համար սահմանադրական հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Չնայած Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններին՝ Կոնգրեսը հաստատել է Ջո Բայդենի ընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ քննարկման արդյունքում Բայդենը ստացել է Կոնգրեսի կողմից հաստատված ընտրիչների ավելի քան 270 քվեներ:

Կոնգրեսում ընտրիչների ձայների հաստատումը վերջնականապես «փակում է» սահմանադրական հնարավորությունները՝ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ու ոստիկանության միջև: Իրավապահ մարմինների աշխատակիցները արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը։ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը։ Ավելի ուշ Թրամփը Վաշինգտոնում ցուցարարներին կոչ էր արել խաղաղ գործել, թեև մինչ այդ ինքն էր նրանց ուղղորդել Կոնգրեսի մոտ գնալ:

Անկարգությունների հետևանքով մահացել է 4 մարդ։ Ոստիկանները պարետային ժամ սահմանելուց հետո ձերբակալել են ավելի քան 50 քաղաքացու։ Ձերբակալվածների մեծ մասին մեղադրում են պարետային ժամի ռեժիմը խախտելու համար։ Եվս մի քանի մարդ ձերբակալվել է զենք կրելու կանոնները խախտելու կամ ապօրինի զենք պահելու համար։

Գնացեք տուն. Թրամփը տեսաուղերձ է հղել Կապիտոլիումը շրջապատած կողմնակիցներին

Ըստ թեմայի

ԱՄՆ սենատորը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ու վարակվել կորոնավիրուսով
Թրամփի կողմնակիցները շրջափակել են ԱՄՆ սենատի դահլիճը. բախումների հետևանքով կան տուժածներ
թեգերը:
Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Նախագահ, Ջո Բայդեն, ԱՄՆ Կոնգրես

Գլխավոր թեմաներ