09:10 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
10310

Դերասանուհին հիշել է Ռուսաստան կատարած իր առաջին ուղևորության մասին, երբ նա դեռ 20 տարեկան էր:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Լատինաամերիկյան հայտնի դերասանուհի և երգչուհի Նատալյա Օրեյրոն, որը հայ հանդիսատեսին հայտնի է «Վայրի հրեշտակ»  հեռուստասերիալից, արգենտինացի հաղորդավար Հեյ Մամոնի հաղորդման ժամանակ պատմել է, թե անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ ինչ պատվաստանյութ կընտրի:

 «Եթե պետք լինի կորոնավիրուսի դեմ պատվաստվել, ես առանց վարանելու ռուսական պատվաստանյութը կընտրեմ»,- հայտարարել է նա:

Спутник V պատվաստանյութի մասին հայտարարություն անելուց առաջ դերասանուհին հիշել է Ռուսաստան իր առաջին ուղևորության մասին, երբ նա դեռ 20 տարեկան էր:

 «Ռուսաստանում ինձ շատ ջերմ ընդունեցին, բայց ես մտածում էի, որ դա ժամանակավոր է, քանի որ նրանք սիրահարվել էին սերիալի իմ կերպարին։ Բայց մինչ օրս զգում եմ այդ ջերմությունն իմ հանդեպ և հաճախ եմ Ռուսաստանում լինում», - ասել է Օրեյրոն։

Նա նշել է, որ չնայած երկրպագուներ ունի Եվրոպայի շատ երկրներում, Ռուսաստանում նրան ավելի շատ մարդիկ են դիմավորում:

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

Նշենք, որ Օրեյրոն ավելի վաղ դիմել էր Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատուն՝ իրեն ՌԴ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով:

Ըստ թեմայի

Չխմել, չուտել ծանրամարս սնունդ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները
ՌԴ–ում COVID-ի դեմ պատվաստում ստացածները հավաստագիր կստանան․ Պուտինը հանձնարարական է տվել
ԱՄՆ սենատորը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ու վարակվել կորոնավիրուսով
թեգերը:
Նատալյա Օրեյրո, պատվաստանյութ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ