22:32 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Սան Դիեգոյում Թրամփի կողմնակիցները երթ էին իրականացնում, երբ հայտնվել են նրանց հակառակորդները․ երկու կողմերի միջև բախումներ են գրանցվել:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և  հակառակորդների միջև բախումներ են տեղի ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքում: Տեղեկությունը հայտնում է FOX5 հեռուստաալիքը։

Նախօրեին՝ հունվարի 9-ին, Սան Դիեգոյում Թրամփի կողմնակիցները երթ էին անցկացնում, երբ հայտնվել են նրանց հակառակորդները, այդ թվում ՝ հակաֆաշիստական խմբերը․ նրանց միջև բախումներ են գրանցվել։

Քաղաքի ոստիկանությունը ցույցն անօրինական է համարել գրանցված բռնությունների պատճառով և սկսել է բաժանել կռվող կողմերին: Ավելի ուշ տեղի ոստիկանությունը հայտնել է, որ բոլորը լքել են տարածքը։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք և շրջապատեցին Սենատի դահլիճը։ Սենատն ընդհատեց նիստը։ Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ տեղի ունեցան Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև:

Իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ կիրառեցին։ Ավելի ուշ Թրամփը ցուցարարներին կոչ արեց տուն գնալ։

Կմասնակցի՞ Թրամփը Բայդենի երդմնակալությանը. նա Twitter-ում գրառում է արել

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 3–ին ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը։

Ըստ թեմայի

Կոնգրեսը հաստատել է Ջո Բայդենի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ինչ տեսք ուներ ԱՄՆ կապիտոլիումը բողոքի ակցիայի մասնակիցների ներխուժումից հետո. տեսանյութ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի գրասենյակից նոթբուք են գողացել
թեգերը:
Կալիֆոռնիա, Ջո Բայդեն, Ոստիկանություն, Բողոքի ակցիա, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ