09:59 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
23510

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կրեմլը որոշ մանրամասներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված մի շարք հարցեր: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11—ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված որոշ հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կայունացումը՝ նշվել է, որ նախևառաջ այս հանդիպմանը նկատի է առնվում տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է մարտական գործողություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության անհետաձգելի տրամադրման կարևորությունը։
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը նաև շնորհավորել են միմյանց Սուրբ ծննդյան և ամանորյա տոների կապակցությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Մոսկվայում Արցախի հարցին վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում․ վարչապետի խոսնակ

Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է փակել դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը՝ թույլ չտալու Փաշինյանի թռիչքը Մոսկվա։

Ըստ թեմայի

Խակ ու անմշակ հայտարարություններ. ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կաբինետը 
«Նիկոլը persona non grata է Հայաստանում»․ Սաղաթելյանը՝ ընդդիմության ձեռքբերումների մասին
Իշխանությունը պարտավոր է հրապարակել սերունդների ճակատագրին վերաբերող փաստաթղթերը․ Մելիքյան
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Եռակողմ հայտարարություն, Ղարաբաղյան հակամարտություն, Վլադիմիր Պուտին, Էմանուել Մակրոն

Գլխավոր թեմաներ