09:42 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
480 0 0

Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ֆրանսիային նախագահ Էմանուել Մակրոնը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կարևորել է ղարաբաղյան հարցի քաղաքական լուծման գործում միջազգային համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է RFI-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, քննարկել են նաև իրավիճակն Արցախում, առաջիկա բանակցությունները։ Կրեմլում ընդգծել են, որ Էմանուել Մակրոնը սատարել է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը։  

 «Քաղաքական գործիչները համաձայնել են համակարգել իրենց գործողություններն այդ ուղղությամբ», - նշված է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։

Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիներ խնդիրների շուրջ։

Ըստ թեմայի

Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենը Տավուշ չի գալու․ ԱԱԾ-ն հերքել է
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Ինչու պարտվեց այցեքարտ դարձած բանակը, կամ հայկական ԶՈւ-ն զրոյից արդիականացնելու կարիք կա
թեգերը:
Մոսկվա, Իլհամ Ալիև, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ