10:43 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (976)
80 0 0

Ճառագայթման թույլ չափաբաժիններն ունակ են սպանել COVID-ը՝ առանց առողջ բջիջները վնասելու։ Կորոնավիրուսի վրա ռադիացիայի ազդեցության ուսումնասիրությամբ զբաղվում են Ռուսաստանի և Ուզբեկստանի գիտնականները։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ճառագայթման ոչ մեծ չափաբաժիններն ունակ են ոչնչացնել կորոնավիրուսն ու դրա մուտացիաները՝ առանց մարդուն վնասելու։ Այդ մասին հայտնում է Ուրալի դաշնային համալսարանի (ՈւԴՀ) մամուլի ծառայությունը։

COVID-19-ի վրա ճառագայթման ազդեցության ուսումնասիրությամբ զբաղվում են ՈւԴՀ-ի և Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիայի մասնագետները։ Համատեղ հետազոտությունների ընթացքում ռուս եւ ուզբեկ գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2-ի վրա փափուկ ռենտգենի և ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության առանձնահատկությունները:

«Այս նորարարական մտքի էությունն այն է, որ տվյալ վարակի ՌՆԹ-ի հսկայական մոլեկուլը, մարդու բջջի մեջ հայտնվելով, ստիպված է իր երկայնքի շատ հատվածներում խիստ դեֆորմացվել։ Պարզվել է, որ ՌՆԹ-ի երկայնքով ձևախեղված հատվածները հազար անգամ ավելի զգայուն են ճառագայթային ազդեցության նկատմամբ, քան առողջ բջիջների մոլեկուլները։ Դրանից հետևում է, որ ճառագայթման փոքր չափաբաժինները, որոնք կործանարար են վիրուսի համար, բացարձակապես անվնաս կլինեն առողջ բջիջների համար»,-մեջբերում է մամուլի ծառայությունը ՈւԴՀ-ի պրոֆեսոր Անատոլի Զացեպինի խոսքը։

Այժմ գիտնականների կոլեկտիվը բուժման համապատասխան մեթոդիկա է մշակում։ Մասնագետների խոսքով՝ ճառագայթային ազդեցությունը հաշվարկված է ոչ միայն SARS-CoV-2-ի, այլև այլ վիրուսների, մասնավորապես՝ դրա մուտացիայի դեմ։ Այդ պատճառով հետազոտողներն առաջարկում են ճառագայթումն օգտագործել ոչ միայն մարդու բուժման և հիվանդությունների կանխարգելման, այլև իրերի, մթերքների և տարածքների մանրէազերծման համար։

Նախագահն անձամբ կհայտնի․ Պեսկովը հերքել է Պուտինի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու լուրը

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (976)

Ըստ թեմայի

«Սպուտնիկ V»-ին կարելի է վստահել․ Bloomberg-ի լրագրողն ասել է՝ ինչու
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Ինչպես են իրենց զգում «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացած քաղաքացիները․ ՀՀ ԱՆ պատասխանը
թեգերը:
գիտնական, Ուզբեկստան, Ռուսաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ