10:44 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Այս որոշումը թույլ կտա համակարգել բոլոր ջանքերը՝ արտակարգ վիճակները կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել՝ երկրի ղեկավարի ընտրություններում հաղթած դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Տեղեկությունը  հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կոլումբիայի շրջանում լարված իրավիճակը պահպանվում է և կարգադրել է, որ ուժեղացվի հսկողությունը, որպեսզի նորընտիր նախագահ Բայդենի երդմնակալության ժամանակ արտակարգ պատահարներ չգրանցվեն»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Դոնալդ Թրամփի վարչակազմում պարզաբանել են, որ այդ որոշումը Անվտանգության նախարարությանը և արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը թույլ կտան համակարգել վտանգի հակազդման բոլոր ջանքերը՝ տեղի բնակչության համար արտակարգ վիճակները կանխելու համար։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի գրասենյակից նոթբուք են գողացել

Ըստ թեմայի

Ոչ մի զիջում. Facebook-ը նույնպես արգելափակել է Թրամփի էջը
Կմասնակցի՞ Թրամփը Բայդենի երդմնակալությանը. նա Twitter-ում գրառում է արել
Կալիֆոռնիայում բախում է տեղի ունեցել Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, Արտակարգ դրություն, Նախագահ, ԱՄՆ, Ջո Բայդեն

Գլխավոր թեմաներ