16:09 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
424 0 0

Քանյե Ուեսթի նոր ալբոմը Քիմի հետ հարաբերությունների ու նրանից բաժանության մասին է լինելու։ Նշվում է, որ Ուեսթը մի քանի ամիս է՝ երգեր է ձայնագրում սկավառակի համար։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից բաժանման մանրամասները կբացահայտի նոր սկավառակում։ Այս մասին տեղեկացնում է The Mirror պարբերականը:

Նշվում է, որ Քանյեի նոր ալբոմը Քիմի հետ հարաբերությունների ու նրանից բաժանության մասին է լինելու, Ուեսթը մի քանի ամիս է՝ երգեր է ձայնագրում սկավառակի համար։

Կայքի աղբյուրը ասել է, որ Քանյեն ամուսնալուծվելուց հետո չի պատրաստվում շարունակել ապրել ԱՄՆ-ում, այլ տեղափոխվելու է Մեծ Բրիտանիա` Լոնդոն։

«Քիմը ու Քանյեն վաճառելու են Լոս Անջելեսի իրենց առաձնատունը, որում ապրել են մոտ վեց տարի։ Քանյեն շատ է եղել Լոնդոնում և հավանել է այն», – ասել է աղբյուրը թերթին ու հավելել, որ ռեփերն արդեն հարմար տուն է փնտրում իր համար Լոնդոնում։

Նշենք, որ զույգի առանձնատան արժեքը 40 մլն դոլար է։

Հիշեցնենք` նրանց ամուսնալուծության մասին խոսակցությունները հատկապես սաստկացան 2020 թվականի ամռանը Հյուսիսային Կարոլինայում Քանյեի սկանդալային ելույթից հետո, երբ նա անդրադարձավ աբորտների թեմային ու պատմեց, որ ինքը գրեթե աբորտի զոհ է դարձել, հետո էլ խոստովանեց, որ Քիմը ցանկացել է աբորտ անել, բայց ինքը խանգարել է:

Դրանից հետո Ուեսթը տասնյակ սկանդալային գրառումներ արեց Twitter-ում, հետո ջնջեց դրանք։ Դրանից մեկում նա գրել էր, որ 2018 թվականից փորձում է բաժանվել Քիմ Քարդաշյանից:

«Այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է», Քարդաշյանը և Ուեսթը որոշել են ամուսնալուծվել. ԶԼՄ

Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և 4 երեխա ունեն։ 2015 թվականի ապրիլին Քանյեն միացավ Քիմին Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ Ուեսթը եղել է Գառնիում, Գյումրիում և նույնիսկ անվճար համերգ տվել Երևանի սրտում՝ Կարապի լճում։

Ըստ թեմայի

«Տոնական ուսապարկեր Արցախի համար». Քիմ Քարդաշյանը կոչ է անում օգնել արցախցի երեխաներին
Քիմ Քարդաշյանի քույրը դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող աստղը
Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջ է բացվել. նպատակը տվյալներ գողանալն է
թեգերը:
ամուսնալուծություն, Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ

Գլխավոր թեմաներ