09:46 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
166 0 0

Մասնագետները նշում են, որ նոր տեսակի կորոնավիրուսը մասամբ նման է Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հոկտեմբերին և դեկտեմբերին հայտնաբերվածներին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա, որը տարբերվում է աշխարհում տարածվածներից։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ներկայում Ճապոնիայում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածներից մեկը՝ մոտ 40 տարեկան մի տղամարդ, հոսպիտալացվել է շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Վարակված մի կնոջ մոտ նկատվում են կոկորդի ցավեր և գլխացավեր, մի երեխայի մոտ՝  բարձր ջերմություն։ Վարակվածներից չորրորդի մոտ հիվանդությունն առայժմ ասիմպտոմ է ընթանում։

Նոր մուտացիան մասամբ նման է Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հոկտեմբերին և դեկտեմբերին հայտնաբերվածներին։

Հիմա էլ՝ կորոնավիրուսի բրիտանական շտամ. որքանով է այն վտանգավոր

Արդեն 2020–ի դեկտեմբերին Բրիտանիան հաստատել էր, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը տարածվում է ավելի մեծ արագությամբ և բնակչությունից ավելի մեծ զգուշություն է պահանջում: Մեկ այլ մուտացիա հոկտեմբերին հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ այժմ այս տարատեսակը ՀԱՀ-ում վիրուսի գերիշխող ձևն է:

Ըստ թեմայի

Առանց վարանելու ռուսական պատվաստանյութը կընտրեմ. Նատալյա Օրեյրո
Նախագահն անձամբ կհայտնի․ Պեսկովը հերքել է Պուտինի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու լուրը
Ինչպես են իրենց զգում «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացած քաղաքացիները․ ՀՀ ԱՆ պատասխանը
թեգերը:
համաճարակ, կորոնավիրուս, Ճապոնիա

Գլխավոր թեմաներ