17:24 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
80210

Չեխական գերատեսչություններն իսկզբանե պնդում էին, որ զենքի արտահանում է իրականացվել Իսրայել, մատակարարման արտոնագրում, իսրայելական ընկերության անվան հետ մեկտեղ, նշված է եղել նաև Ադրբեջանի ՊՆ–ն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Լրագրող Ֆիլիպ Հալֆինը ֆրանսիական AgoraVox պարբերականում հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ՆԱՏՕ–ի զենք է կիրառել։ Հոդվածը թարգմանությամբ հրապարակել է ИноСМИ պորտալը։

Պարզվում է, որ դեռևս 2018 թվականին ադրբեջանական բանակում չեխական արտադրության ռազմական տեխնիկա է հայտնվել, որը համալրված է եղել հաուբիցներով ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով (ՀԿՌՀ )։ Հանրությունն այդ մասին իմացել է Ադրբեջանի ՊՆ–ի տեսահոլովակների շնորհիվ։

«Պետք է հիշեցնել, որ դաշինքի անդամների միջև ներքին կանոն գոյություն ունի. զենք չմատակարարել հակամարտության ոչ մի կողմին։ Բաքուն հաշվի չի առել այն փաստը, որ չեխական զենքի առկայության հրապարակումն ակնհայտորեն Պրահայի սրտով չի լինի` հաշվի առնելով Ադրբեջանին զենք վաճառելու ՄԱԿ–ի, ԵՄ–ի և ԵԱՀԿ–ի էմբարգոն», – գրված է հոդվածում։

Ադրբեջանին զենք վաճառելու մասին հրապարակած տեղեկությունը Չեխիայում բողոքի ալիք է բարձրացրել։ Երկրի իշխանությունները շտապել են հերքել այդ տեղեկությունը։ Հանրապետության ղեկավարության հայտարարության համաձայն` Czechoslovak Group ընկերության արտահանման վիզաներում «Tatra» տեսակի ռազմական մեքենաների վերջնակետ է նշված եղել Իսրայելը։

Թշնամին կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ. լուսանկարներ

Սակայն լրագրողական հետաքննության արդյունքում հաջողվել է ապացուցել, որ առուվաճառքի և վերազինման գործընթացում մասնակցել են Czechoslovak Group–ին պատկանող չեխական Real Trade Praha և սլովակյան MSM Martin ընկերությունները, որոնք նախկինում արդեն փորձել էին Ադրբեջանին հաուբիցներ ու հրթիռային արկեր մատակարարելու թույլտվություն ստանալ, բայց ապարդյուն։  Լրագրողները պարզել են նաև, որ տեղափոխման հարցում աջակցել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը` դիվանագիտական քողի ներքո։

Քանի որ Չեխիայում զենքի արտահանման թույլտվություն տրամադրում է արդյունաբերության և առևտրի  նախարարությունը` ՊՆ–ի, ԱԳՆ–ի և ՆԳՆ–ի դրական եզրակացության հիման վրա, ապա ակնհայտ է, որ չեխական գերատեսչությունները իրենց դրական եզրակացությունը տվել են Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու վերաբերյալ։ Թեև բոլոր այդ գերատեսչություններն իսկզբանե պնդում էին, որ արտահանումն իրականացվել է դեպի Իսրայել, մատակարարման արտոնագրում, իսրայելական ընկերության հետ մեկտեղ, նշված է Ադրբեջանի ՊՆ–ն։

«Այդպիսով, ակնհայտ է, որ ՆԱՏՕ–ի անդամ երկիրն իր կոռումպացված քաղաքական գործիչների հետ առանց խղճի խայթի սատարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը և առաջին տեղում դասել ոչ թե մարդկային կյանքերը, այլ սեփական ռազմավարական շահերը` նախևառաջ` նավթը», – եզրահանգում է լրագրողը։

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմում Ադրբեջանին աջակցում էր նաև Թուրքիան, որը ևս ՆԱՏՕ–ի անդամ է։

Ըստ թեմայի

ՊԵԿ–ին 400 միավոր մարտական զենք է հարկավոր. ԱԺ–ում նախագիծ է ներկայացվել
«Գաղտնազերծել են շրջանները»․ ո՞ր կողմ է ուղղված ԱՄՆ ռազմական նավատորմի զենքը
Այգեստան և Խնածախ համայնքներում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում կիրականացվի
թեգերը:
Զենք, Արցախյան պատերազմ, ՆԱՏՕ, Թուրքիա, Չեխիա

Գլխավոր թեմաներ