00:03 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
34310

Եվրոպացիներին չի հետաքրքրել ո՛չ տասնյակ հայ գերիների առկայությունը Բաքվում, ո՛չ էլ Սիրիայից Արցախ տեղափոխված հազարավոր վարձկանների առկայությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն չի քննարկել Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Չի հաջողվել քննարկման թեմա դարձնել նաև Արցախի դեմ ծավալած ռազմական գործողություններում ադրբեջանա–թուրքական ուժերի կողմից վարձկան ահաբեկիչներ ներգրավելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

ԵԽԽՎ-ի՝ նախօրեին մեկնարկած նստաշրջանում հիմնական օրակարգից բացի 7 առաջարկ է ներկայացվել անհետաձգելի և ընթացիկ հարցերի քննարկման համար, այդ թվում ՝ «Հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենիք վերադարձի չհիմնավորված ուշացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես մարդու իրավունքների ոլորտում եվրոպական միջազգային ստանդարտների խախտում»:

ԵԽԽՎ բյուրոն, սակայն, հավանություն չի տվել այդ բանավեճին՝ բավարարելով ադրբեջանական պատվիրակության դիմումը։ Նրանք նամակ են հղել ԵԽԽՎ նախագահին, նշելով նման քննարկման ոչ ընդունելի լինելը։

ՀՀ ԱԻ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը

Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը բարձրացրել է նաև անցյալ տարի Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանների հարցը: Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` նստաշրջանի ընթացքում ելույթ ունեցող Գերմանիայի արգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ղարաբաղում ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից օտարերկրյա վարձկանների մասնակցության ոչ մի ապացույց դեռևս չկա:

Սակայն ավելի ուշ հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ադրբեջանցիները խեղաթյուրել են Մաասի խոսքերը։ Նա նշեց, որ հայկական պատվիրակության ղեկավարի հարցի պատասխանը եղել է ավելի շատ հայանպաստ, քան ադրբեջանամետ։

ԵԽԽՎ–ում վարձկան ահաբեկիչների թեմայով բարձրացրած իր հարցի ու Հայկո Մաասի պատասխան ելույթի մասին մանրամասներ ներկայացրեց նաև Ռուբեն Ռուբինյանը։ 

Հատկանշական է, որ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ծայրահեղական վարձկանների տեղափոխման մասին հայտարարել էր Ռուսաստանի ղեկավարությունը, ԱԳՆ-ն, այդ մասին խոսել էր նաև արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

ՄԱԿ-ն արձանագրել է, որ Արցախի դեմ վարձկաններ են օգտագործվել

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է օգտագործվի տարածաշրջան վարձկանների ներթափանցման համար
Ֆրանսիան Թուրքիայից սպասում է ԼՂ–ից վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողություններ
Ավելի քան 900 սիրիացի վարձկաններ հեռացել են Ադրբեջանից՝ չնայած Թուրքիայի ջանքերին
Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Արցախ, Ադրբեջան, գերի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)

Գլխավոր թեմաներ