05:04 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Երբ հավանական հակառակորդը հայտնվում է ՌԴ ծովային սահմանների մոտ, նրան օպերատիվ կերպով դիմավորում և պայմանականորեն ոչնչացնում են վերջրյա նավերը, սուզանավերը, ավիացիան կամ առափնյա հրթիռային համալիրները: Կամ բոլորը միաժամանակ։ Սա առօրյա և բազմատարբերակ մարտական դասընթաց է։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ամերիկյան «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրը հունվարի 23-ին մտել է Սև ծով և ստանդարտ «թիրախային իրավիճակ» է ստեղծել Ռուսաստանի ռազմածովային ուժերի արդյունավետ մարտական պատրաստության համար: Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից հակիրճ հայտնել են. «Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները սկսել են հետևել ականակրին»:

Նույն օրը, ԶԼՄ-ների տվյալներով, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի վեց մարտական ինքնաթիռներ պայմանական հարված են հասցրել ամերիկյան Էսկադրային ականակրին՝ Սև ծովի արևմտյան մասում, Ղրիմի թերակղզուց մոտ 300 կմ հեռավորության վրա: Երկու զույգ Սու-30 և Սու-27 կործանիչներ, ինչպես նաև Սու-24 ճակատային ռմբակոծիչներ օդ են բարձրացել Ղրիմի ավիաբազայից, հերթով մոտեցել են ծովային թիրախին՝ հրթիռա-ռումբային սպառազինության կիրառման սահմանագծին և մշակել հակառակորդի չեզոքացումը (պայմանական հարվածներ):

Արձագանքը միանգամայն համարժեք է ԱՄՆ ռազմածովային ուժերի ապակառուցողական ակտիվությանը ՌԴ ծովային սահմանների մոտ։ Երկու ամիս առաջ նույնատիպ՝ «Տոմահավք» թևավավոր հրթիռներով զինված «Ջոն Մաքքեյն» էսկադրային ականակիրը խախտել էր ռուսական սահմանը Պետրոս Մեծի ծովածոցում, և խոյահարման սպառնալիքով չեզոք ջրեր քշվել Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ադմիրալ Վինոգրադով» նավի կողմից։

Այն ժամանակ ԱՄՆ ՌԾՈւ հրամանատարությունը հայտարարեց, որ ծովի տվյալ հատվածը ռուսական չի ճանաչում։ Ղրիմի թերակղզու մոտ հեռավորարևելյան սադրանքի կրկնության մեծ հավանականություն կա։ Դրա համար էլ հունվարի 23-ին Ռուսաստանը «Դոնալդ Քուքին» անմիջապես վճռական գործողությունների պատրաստակամություն ցույց տվեց և ցրեց ՌԴ տարածքային ջրերում ամերիկյան Էսկադրային ականակիրների «ազատ ծովագնացության» առասպելը։

Բացի այդ, Սևծովյան նավատորմում ճգնաժամային իրավիճակներում գործողությունների վարժանք է կայացել: Այնուհետև Ռուսաստանի ռազմածովային նավատորմը Սև ծովի հյուսիսային հատվածում նավագնացության համար փակել է հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք՝ մարտական պատրաստության պլանային միջոցառումների պատճառով: Վերջին քայլը, մասնագետների կարծիքով, կապված չէ  «Դոնալդ Քուք» էսկադրային ականակրի այցի հետ, բայց արտացոլում է տարածաշրջանում աճող ռազմաքաղաքական լարվածությունը։

«Վայրասլաց ռմբակոծչի» մարտավարությունը

«Դոնալդ Քուք» ականակիրն ունակ է կրել մինչև 1600 կմ հեռահարությամբ ավելի քան 60 «Տոմահավք» թևավոր հրթիռ (հնարավոր է միջուկային հագեցվածություն), տախտակամածին ունի հակասուզանավային ASROC հրթիռներ, «Ստանդարտ» զենիթային հրթիռներ, հակահրթիռային պաշտպանության «Իջիս» համակարգի բաղադրիչներ, մարտական տեղեկատվական ղեկավարման համակարգ և դրանով իբրև թե ցուցադրում է ԱՄՆ-ի համագործակցության ամրապնդումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

ԱՄՆ ու ՌԴ փոխներգործության վեկտորը փոխվում է. ՌՀՍ-3 պայմանագրի ժամկետը կլրանա փետրվարին

Նման պայթյունավտանգ զինանոցը հազիվ թե ծառայի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հիշեցնենք, որ շահագործման 36 տարիների ընթացքում «Իջիս» համակարգի միակ «ռազմավարը» IranAir ընկերության ուղևորատար ինքնաթիռն է եղել, որը խոցվել է նույնականացման սխալի արդյունքում (որպես F-14 կործանիչ)։

Ականակրի հարվածային հնարավորությունները «ցամաքի դեմ» նշանակալից են, ՀՕՊ համակարգի արդյունավետությունը մարտական պայմաններում չի ստուգվել, իսկ թևավոր «Տոմահավքները» ծովային մարտի ընթացքում ոչ մի կերպ չեն օգնի («Տոմահավքի» BGM-109B TASM հականավային տարբերակը սպառազինությունից հանվել է շատ տարիներ առաջ)։ «Քուքի» նավախելին ընդամենը չորս մինչձայնային հականավային «Հարպուն» կա։ Ականակիրը երբեք ՌԴ ՌԾՈւ հսկողությունից դուրս չի մնացել։

«Դոնալդ Քուքը» ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի կազմում է և 2014 թվականից ի վեր պարբերաբար հայտնվում է ՌԴ-ի սահմանների մոտ՝ Սև և Բալթիկ ծովերում: Նույն թվականին Էսկադրային ականակրի անձնակազմը (ավելի քան 300 մարդ) Սև ծովում շատ մոտիկից ծանոթացավ ռուսական Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչի հետ, որը 12 անգամ թռավ նավի վրայով՝ կարծես ծաղրելով անկոչ հյուրերին։

ԱՄՆ Պետդեպի տվյալներով՝ այն ժամանակ Սու-24-ի ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներն առաջին անգամ շարքից հանեցին «Քուքի» բարդ էլեկտրոնիկան, և այդպիսով բարոյազրկեցին ամերիկացի ծովայիններին։ Երկրորդ անգամ Սու-24-ը «Քուքի» սաքավորումներն «անջատեց» 2018թ․-ի գարնանը։ 2021թ․-ին հակազդեցության մարտավարությունը նկատելիորեն փոխվել է, չէ՞ որ վերջին ամիսներին «Քուքը» չափազանց հաճախ է այցելում (ապակայունացնում) Սևծովյան տարածաշրջանը։

Մյուս կողմից՝ ոչ ամենաժամանակակից և «ոչ ծովային» Սու-24 ռմբակոծիչը, բացի ՌԷՊ համակարգից, վերջրյա թիրախների խոցման ավիացիոն միջոցների լայն ընտրանի ունի։ Օրինակ՝ Х-59 գերճշգրիտ կառավարվող «օդ-մակերևույթ» հրթիռը (մինչև 285 կմ հեռահարությամբ) թիրախավորում է նավային ռադարների ճառագայթմամբ, զարգացնում է 3,6 Մախ արագություն և մարտական իրադրության մեջ ոչ մի շանս չի թողնում «Արլի Բըրքի»-ի տիպի էսկադրային ականակիրներին։

Սու-30-ի և Սու-27-ի հզորությունն ու գերազանցությունը ԱՄՆ ռազմածովային ուժերի համար նույնքան տխուր սևծովյան իրականություն է, որքան Մոնտրեի կոնվենցիան, որը ոչ սևծովյան երկրների մարտական նավերին թույլ է տալիս Սև ծովի տարածքում գտնվել ոչ ավելի, քան երեք շաբաթ։

Ռուսաստանը հարկադրված է ուժեղացնել ռազմական խմբավորումը և փոխել ԱՄՆ ՌԾՈւ-ին և ՆԱՏՕ-ին հակազդելու մարտավարությունը հարավ-արևմտյան ռազմավարական ուղղությամբ։ ՌԴ սեւծովյան նավատորմը վերջին տարիներին ստացել է վեց դիզել-էլեկտրական սուզանավ, մի քանի ֆրեգատ և փոքր հրթիռային նավեր, որոնք հագեցած են մեծ հեռահարության «Կալիբր» թևավոր հրթիռներով:

Ղրիմում տեղակայված է մեծ հեռահարության C-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության զենիթային հրթիռային համակարգերի չորս դիվիզիոն և «Պանցիր-С» ԶՀՀ-ի մի քանի դիվիզիոն: Սևաստոպոլի մերձակայքում շուտով կհայտնվի հրթիռային հարձակման մասին նախազգուշացման նոր ՌԼԿ համակարգ:

Ռուսաստանի ռազմածովային նավատորմը նույնքան ակտիվորեն ընդլայնում է իր ազդեցությունը Միջերկրական ծովում, որտեղ այսօր գտնվում են շուրջ 10 ռազմանավեր և սուզանավեր, ինչը գերազանցում է ԱՄՆ ռազմածովային ուժերի գործող նավերի քանակը: Defense News-ի տվյալներով՝ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում տեղակայված «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրը Մոսկվային թույլ է տալիս վերահսկել Արկտիկայի ուղղությունը Բերինգի նեղուցով և թիրախներ խոցել Ալյասկայում: Ի՞նչ կլինի հետո։

ԱՄՆ ՌԾՈւ ռազմավարության ծուռ հայելին

«Ռուսաստանին միշտ նյարդայնացնում է Սև ծովում ամերիկյան նավերի առկայությունը, քանի որ դրանք զինված են մեծ հեռահարության թևավոր հրթիռներով և ուժեղ հակահրթիռային պաշտպանությամբ: Ռուսները նման սպառնալիքներն ընկալում են որպես ռազմավարական և երբեք թույլ չեն տա, որ զինանոցի այս տեսակը այնքան մոտ լինի իրենց բնակավայրերին կամ ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքներին»։ Սրանք Վիրջինիայի CNA ռազմավերլուծական կենտրոնի՝ Ռուսաստանի ուսումնասիրությունների գծով տնօրեն Մայքլ Քոֆմանի խոսքերն են։

Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը

Սակայն Վաշինգտոնին էլ զայրացրել է ԱՄՆ-ի ափերի մոտ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի բազմանպատակային և ռազմավարական սուզանավերի ներկայությունը, հրթիռակիր ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները (չեզոք ջրերում կամ միջազգային օդային տարածքում)։ Միակողմանի անվտանգություն չի լինում, բայց ԱՄՆ-ն իր ռազմավարությունն ունի։

ԱՄՆ ՌԾՈւ ռազմածովային գործողությունների ղեկավար, ծովակալ Մայքլ Գիլդեյը վերջերս նշել է, որ Վաշինգտոնը չի կարողանա վերադարձնել աշխարհում առաջին տեղը ռազմանավային խմբավորման թվաքանակով, և պետք է Համաշխարհային օվկիանոսում գերիշխանությունը պահպանել նոր տեխնոլոգիաների հաշվին:

Օվկիանոսային տարածքների նկատմամբ վերահսկողությունը կենսական նշանակություն ունի ԱՄՆ տնտեսության և քաղաքականության համար, այսինքն՝ «ամերիկացիների և նրանց դաշնակիցների նավարկության ազատության» և «ուժը հակառակորդի ափ պրոյեկտելու» համար։ Համապատասխանաբար, Ռուսաստանի գլխավոր «հանցագործությունը» պաշտպանունակության զգալի ամրապնդումն է։

Հակամարտության ամերիկյան հայեցակարգում «Ռուսաստանի ՌԾՈւ-ն ընդլայնում է իր ներկայությունն աշխարհում և գործում է մեր ափերին ավելի մոտ... Եթե Ռուսաստանին առանց պատշաճ ուշադրության թողնենք, նա կշարունակի խախտել կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգը և սպառնալ մեր երկրին»։

«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը

Պաթետիկ «մերկացումներին» կարող են հետևել ցամաքային և ծովային պայմաններում Պենտագոնի սադրանքներն ու գործողությունները (հիշում ենք Իրաքի, Հարավսլավիայի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի պատմությունը): Ուստի Ռուսաստանի ռազմածովային նավատորմը ստիպված է ավելի ու ավելի խիստ կերպով ամերիկացի «գործընկերներին» վերադարձնել բազմաբևեռ աշխարհի դաժան իրականությանը։

Ըստ թեմայի

Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ
ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները
ՆԱՏՕ-ն Սև ծով է դուրս գալիս․ դաշինքը կնեղի՞ Ռուսաստանին Ղրիմում
թեգերը:
նավատորմ, Սև ծով, ԱՄՆ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ