00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլևս չենք հանդուրժելու․ Եվրամիությունը հրաժարվում է դոլարից

© Unsplash / Ibrahim BoranДоллары и евро
Доллары и евро - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվել
Եվրամիությունում դոլարի վիճակն այնքան էլ կայուն չէ։ Փորձագետները կարծում են, որ մի շարք գործոններ կնպաստեն համաշխարհային արժութային պահուստների դիվերսիֆիկացմանը։

Նատլյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

Եվրամիությունը մտադիր է թուլացնել կախվածությունը ամերիկյան արժույթից․ ավելի շատ պայմանագրեր ներկայացնել եվրոյով, ինչպես նաև արգելափակել եվրոպական ընկերությունների կլանումը արտասահմանյան ձեռնարկությունների կողմից։ Հիմա դա դիտարկվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Ինչո՞ւ է Բրյուսելը վճռականորեն ազատվում դոլարից և կհաջողվի՞ արդյոք զրկել այն համաշխարհային տիրապետությունից՝ ՌԻԱ Նովոստիի նյութում։

Անհուսալի դաշնակից

Եվրոյի դերն ուժեղացնելու նախաձեռնությունը ԵՄ-ի օրակարգում առաջին անգամ ընդգրկել է Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժան-Կլոդ Յունկերը 2018-ին: Նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սանձազերծված առևտրային պատերազմների պատճառով ԵՄ-ն միլիարդներ է կորցնում: Ուստի պարզապես անհրաժեշտ է զրկել դոլարին հիմնական համաշխարհային արժույթի կարգավիճակից։

Логотип на входе в штаб-квартиру Moderna Therapeutics, которая разрабатывает вакцину против коронавирусной болезни (18 мая 2020). Кембридж - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2020
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից

Գործող համակարգի ապամոնտաժումը ենթադրվում էր սկսել նավթադոլարներից. Յունկերը դժգոհում էր, որ էներգետիկ ներմուծման 80 տոկոսը Եվրոպան վճարում է ամերիկյան արժույթով: Նա անհեթեթություն է անվանել նաև այն, որ եվրոպական ինքնաթիռները ԵՄ-ում գնում են դոլարով, այլ ոչ թե եվրոյով։ Վաշինգտոնը բազմիցս միակողմանի պատժամիջոցներ է օգտագործել, որոնք հարվածում են մայրցամաքի ընկերություններին, նշում էր Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Իրավիճակն ավելի սրվեց, երբ Թրամփն ԱՄՆ-ն դուրս բերեց Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակող միջազգային համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ հայտարարեց, որոնք եվրոպական ընկերություններին արգելում էին առևտուր անել Իսլամական Հանրապետության հետ, հակառակ դեպքում Թեհրանի կոնտրագենտները կարող էին զրկվել ամերիկյան շուկայի հասանելիությունից:

Եվրամիությունը ստիպված եղավ Իրանի հետ հաշվարկների համար շրջանցիկ ճանապարհ փնտրել։ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան ստեղծեցին INSTEX գործիքը՝ հատուկ մեխանիզմ, որն ուղղված է «Եվրոպական տնտեսական խաղացողների և Իրանի միջև օրինական առևտրային գործարքների պարզեցմանը», այն գործարկվեց 2019թ․-ի սկզբին: Ավելի ուշ դրան միացան Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան։

Ավելորդ խնդիրներ

Ըստ էության, մեխանիզմը եվրոպական երկրներին թույլ է տալիս առևտուր անել Թեհրանի հետ՝ շրջանցելով ԱՄՆ-ի ֆինանսական համակարգն ու այդպիսով Վաշինգտոնի պատասխան արձագանքը չառաջացնելով։ Իրանի և Եվրոպայի միջև իրական դրամական շրջանառությունից խուսափելու համար (որը Վաշինգտոնը կարող էր օգտագործել պատժամիջոցներն արդարացնելու համար), INSTEX-ն օգտվում էր կրեդիտային միավորներից։

«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

Իրանն այդ միավորներն ուղղում է ապրանքների ձեռքբերմանը, պարզաբանեցին The Washington Post-ում, և վճարում է սեփական մատակարարումներով։ Բայց պարզվեց, որ մեխանիզմը կյանքի կոչելը շատ բարդ է։

Խոսքն իրանական նավթին էր վերաբերում, սակայն այդ մասին ստիպված եղան մոռանալ։ INSTEX-ը հանգեց ընդամենը դեղամիջոցների, պարենի և այլ հումանիտար նշանակության ապրանքների գնման-վաճառքի տրանզակցիաների (գործարք, որն իմաստ ունի և կարող է կատարվել միայն ամբողջովին (կամ ամբողջովին չեղյալ համարվել-խմբ)։

Վերջին կաթիլը

Ի վերջո, ԱՄՆ-ն հարված հասցրեց եվրոպական էներգետիկ ենթակառուցվածքային սկզբունքային նախագծերից մեկին՝ «Հյուսիսային հոսք-2»-ին։ Վաշինգտոնի սպառնալիքների պատճառով որոշ եվրոպական ընկերություններ հրաժարվեցին աշխատել խողովակաշարի վրա։

Выступление президента Ирана Хасан Роухани во время расширенного заседания Высшего Евразийского Экономического Совета (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2019
«ԱՄՆ–ի քաղաքականությունը կհանգեցնի տնտեսական ահաբեկչության». Ռոհանի

Շվեյցարական Allseas-ի հեռանալուց հետո 2019թ․- դեկտեմբերին նախագծից դուրս եկավ նավատերերի փոխադարձ ապահովագրության ակումբների միջազգային խումբը։ Հունվարի սկզբին՝ նորվեգական Det Norske Veritas հավաստագրող կազմակերպությունը։ Համագործակցության դադարեցման մասին հայտարարեց նաև դանիական Ramboll ինժեներական ընկերությունը։ Նրա օրինակին հետևեց գերմանական Bilfinger SE շինարարական ընկերությունը։

Վաշինգտոնը հստակ նպատակ ունի՝ ավելացնել հեղուկ գազի արտահանումը՝ միաժամանակ պահպանելով վառելիքի փոխադրումը Արևելյան Եվրոպայի երկրներով, որոնք եվրո չեն օգտագործում և ամերիկամետ կողմնորոշում են պահպանում։

Գործի անցան

Financial Times-ի տվյալներով՝ այս ամենին վերջ դնելու համար Եվրահանձնաժողովը նախնական ծրագիր է մշակել։ Ենթադրվում է եվրոյով արժութավորել զանազան ապրանքների մատակարարման պայմանագրերը, ինչպես նաև վերանայել և անհրաժեշտության դեպքում փոփոխել ֆինանսական գլխավոր կողմնորոշիչների հետ կապված նորմերը։

Բացի այդ, կարգավորիչներին իրավունք կտան արգելափակել արտասահմանյան ընկերությունների կողմից եվրոպական ընկերությունների կլանումը: Գործարքները կստուգեն՝ արդյո՞ք արդյունքում կլանվող ձեռնարկությունը ստիպված չի լինի ենթարկվել արտատարածքային պատժամիջոցներին։ Դրա համար կկիրառեն օտարերկրյա ուղղակի ներդրումների վերահսկման նոր համակարգը։ Հիմա նման կլանումը դիտարկվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք։

Բայդենը չեղարկել է Թրամփի հրամանները

«Երրորդ երկրների կողմից միակողմանի պատժամիջոցների արտատարածքային կիրառումը լրջորեն ազդել է ԵՄ-ի՝ միջազգային պայմանագրերը պահպանելու և պատժամիջոցների տակ գտնվող երկրների հետ երկկողմ հարաբերությունները կառավարելու ունակության վրա,- ասված Է փաստաթղթի նախագծում։ - Երրորդ երկրների միակողմանի գործողությունները սպառնալիքի տակ են դնում ԵՄ ձեռնարկությունների օրինական առեւտուրն ու ներդրումները»։

Եվս մի կարևոր պահ՝ անկախություն արտասահմանյան, առաջին հերթին՝ ամերիկյան բանկերից։ «Ֆինանսական ճգնաժամի դեպքում նրանք կարող են կրճատել իրենց ներկայությունը ԵՄ-ում և կենտրոնանալ ներքին շուկայի վրա»,-նշում են նախագծի հեղինակները։

«Եվրոյի միջազգային դերի ուժեղացումը կպաշտպանի մեր տնտեսությունն ու ֆինանսական համակարգը արժութային ցնցումներից, կթուլացնի կախվածությունը այլ արժույթներից և կապահովի ավելի ցածր գործառնական և ֆինանսական ծախսեր»,— հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին:

Դոլարի այլընտրանքը

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) տվյալներով՝ եվրոն աշխարհում երկրորդ ամենապահանջված արժույթն է դոլարից հետո։

Избранный президент США Джо Байден во время выступления в театре Queen (25 ноября 2020). Уилмингтон, Делавэр - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2021
Ինչպես Բայդենի քաղաքականությունը կազդի աշխարհի, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա

Դրա գրավչությունը կբարձրացնի նաև համավարակից հետո Եվրոպայի տնտեսության վերականգնման հիմնադրամը՝ 750 մլրդ եվրո ծավալով: ԵՄ-ն կթողարկի միասնական միութենական պարտատոմսեր՝ որպես այլընտրանք ամերիկյան դոլարին, իբրև ռիսկի ապահովագրություն։ Եվրոպացիները հատկապես հույս են կապում, այսպես կոչված, կանաչ պարտատոմսերի հետ․ դրանք պարտքային գործիքներ են, որոնք օգտագործվում են բնապահպանական նախագծերում ներդրումներ ներգրավելու համար։

750 միլիարդից դրա վրա կծախսեն մեկ երրորդը։ Ինչպես պարզաբանվում է նախագծում՝ նպատակը ԵՄ ֆինանսական շուկաները «կանաչ ֆինանսավորման» գլոբալ կենտրոնի վերածելն է։ Եվրոն կամրապնդվի որպես արժույթ, որում ինքնըստինքյան ներկայացված են կայուն ֆինանսական արտադրանքներ։

Դոլարի դեմ ևս մեկ գործոն կա՝ թվային եվրո ստեղծելու ԵԿԲ-ի ձգտումը՝ «ֆինանսական ծառայությունների ոլորտում ԵՄ-ի բաց ռազմավարական ինքնավարությունը և սեփական ֆինանսական կայունությունը պաշտպանելու ունակությունն ամրապնդելու համար»։

Ինչպես պնդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ եվրոպացիների ծրագիրը չի աշխատի։ Քաղաքականության կամ օրենսդրական նախաձեռնությունների տեսանկյունից ԵՄ-ն շատ բանի ընդունակ չէ, կարծում Է Bloomberg գործակալությունը: Առաջին հերթին կխանգարեն տարաձայնությունները եվրոպական երկրների կառավարությունների միջև։

Ամերիկա չէ, բայց էլի վատ չէ. Հայաստանի պարտատոմսերը դրսում դիմակայում են կորոնավիրուսին

Սակայն, առաջատար ներդրումային բանկերի գնահատմամբ, դոլարի վիճակն այդքան էլ կայուն չէ։ Եվրամիության պարտատոմսերը կարող են աստիճանաբար ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերի այլընտրանք դառնալ, կանխատեսում է JP Morgan-ը։ Դա կնպաստի համաշխարհային արժութային պահուստների դիվերսիֆիկացմանը, արդյունքում դրանցում դոլարի մասնաբաժինը կարող է հասնել 1990-ականներից գրանցված նվազագույն ցուցանիշին։

Լրահոս
0