06:59 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Լուսանկարը դուր է եկել ավելի քան 45 հազար հոգու: Ինչպես երևում է, երկրպագուներին միանգամայն բավարարել է դերասանուհու պատասխանն իրենց քննադատական մեկնաբանություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի դերասանուհի և մոդել Դեմի Մուրը մեկնաբանել է համացանցում ծագած սկանդալը, որն առաջացել էր Փարիզում կայացած ցուցադրությունից հետո, երբ երկրպագուները չէին ճանաչել նրան։

Ամեն ինչ սկսվեց Փարիզի նորաձևության շաբաթվա լուսանկարներից ու տեսանյութերից։ Օգտատերերը ենթադրեցին, որ 58-ամյա Դեմի Մուրը պլաստիկ վիրահատություններ է արել, որոնց պատճառով նա անճանաչելի է դարձել։

«Սա Դեմի Մո՞ւրն է։ Անճանաչելի է։ Կարծես թե նա նույնպես վերաձևել է դեմքը»,-վրդովվել էին երկրպագուները։

Յուլյա Նաչալովայի բժիշկը պատմել է, թե ինչը կարող էր փրկել երգչուհու կյանքը

Ավելի ուշ դերասանուհին լուսանկար հրապարակեց Instagram-ում։ Լուսանկարում Մուրը ինքնաթիռում է, դստեր՝ Սկաուտ Ուիլլիսի հետ։ Կանայք լուսանկարվել են կոսմետիկ դիմակներով։

«Պատրաստվում ենք շոուին»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին` այդպես բացատրելով իր տեսքը դեֆիլեի ընթացքում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Demi Moore (@demimoore)

Հրապարակումը դուր է եկել ավելի քան 45 հազար հոգու։ Ինչպես երևում է, երկրպագուներին միանգամայն բավարարել է դերասանուհու պատասխանն իրենց քննադատական մեկնաբանություններին։

«Մայրս 500 դոլարով վաճառել է ինձ». Դեմի Մուրը պատմել է` ինչպես են իրեն բռնաբարել

Ըստ թեմայի

Գագարինայի նախկին ամուսինը հիշել է իր հայկական արմատներն ու հրապարակել Արարատի լուսանկարը
«Վայ, ես մեռա՜»․ ինչպես էր Բուզովան մոռացել Գարիկ Մարտիրոսյանի կնոջ անունը
Երգչուհի Լոլիտան 6–րդ անգամ է ամուսնացել
թեգերը:
Լուսանկար, Դեմի Մուր

Գլխավոր թեմաներ