18:49 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Շվեյցարական թերթը կորոնավիրուսի մասին հարցեր է բարձրացրել, որոնց պատասխանները մինչ օրս հայտնի չեն. կան բազմաթիվ հակասական վարկածներ և ոչ մի ապացուցված փաստարկ:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Աշխարհում արդեն ավելի քան մեկ տարի է` «մոլեգնում» է կորոնավիրուսի համավարկը: Սակայն շվեյցարական Le Temps թերթը գրում է, որ COVID-ի գաղտնիքը դեռ չի բացահայտվել։

Շատ հարցեր անպատասխան են մնում. օրինակ` մինչ օրս պարզ չէ, թե ինչպես է իրականում սկսվել համաճարակը։ Ընդունված է համարել, որ SARS-CoV-2-ը սկսվել է չղջիկներից Չինաստանում։ Սակայն վիրուսը պետք է փոխակերպվեր, նախքան մարդկանց անցնելը. այդ «միջանկյալ մարմնի» որոնումները դեռ հաջողությամբ չեն պսակվել, դրա գենոմը դեռ բացահայտված չէ, ինչը նշանակում է, որ COVID-ի «ծագումնաբանությունը» դեռ պարզ չէ: Հնարավոր է` վիրուսը պատահաբար դուրս է եկել լաբորատորիայից, բայց այս տարբերակի ապացույցներ դեռևս չկան:

Վիրուսի փոխանցման այլ գաղտնիքների հետ համատեղ` նաև դեռ չի հաստատվել, թե ինչպես է տեղի ունենում դրա փոխանցումը։ Հայտնի չէ, թե որքան երկար է «ձգում» իմունիտետը, և ինչպիսին է մահացության մակարդակը։ Դեռևս անհասկանալի է, թե ինչ դեղերով կարելի է բուժել քովիդը, և ինչու են հիվանդության որոշ դեպքեր ծանր ընթացք ու լուրջ հետևանքներ ունենում, իսկ մյուսները` ոչ:  

Եվս մեկ անբացատրելի երևույթ. համարվում է, որ երեխաների համար այս վիրուսը պակաս վտանգավոր է, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչքանով են երեխաները դառնում հիվանդության փոխանցողներ: Ոչ պակաս հետաքրքիր է, թե արդյոք ընտանի կենդանիները վարակվում են կորոնավիրուսով, թե ոչ:

Ի վերջո, դեռ անպատասխան են նաև հիմնական հարցերը. ինչով և երբ կավարտվի համավարակը, արդյոք վիրուսը սեզոնային բնույթ կկրի, արդյոք մոտ ժամանակներս կնվազի վարակակիրների թիվը, արդյոք արդյունավետ կլինի պատվաստումը. բոլոր այս հարցերին գիտնականները դեռ ի վիճակի չեն պատասխանել:

Ո՞ր վիտամինի պակասն է բարդություններ առաջացնում COVID-19-ի դեպքում

Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում արդեն ավելի քան 102 մլն մարդ վարակված է COVID 19- ով, մահացել է ավելի քան 2,2 մլն մարդ:

Ըստ թեմայի

Իրանի գերագույն առաջնորդն արգելել է Covid-ի դեմ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերը
Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
Մալիշևան ասել է՝ ովքեր պետք է «գլխապատառ» գնան COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու
թեգերը:
պատվաստանյութ, պատվաստումներ, աշխարհ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ