23:05 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
452 0 0

Իրանական երկաթուղիների ղեկավարները նոր ճանապարհի մանրամասների վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով փետրվարին կայցելեն Ռուսաստան։

 

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Իրանական երկաթուղիների ղեկավարությունը փետրվարին կայցելի Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի երկաթուղիների գործընկերների հետ։ Նախատեսվում է քննարկել Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Փետրվարին Ռուսաստան կժամանի Իրանի երկաթուղիների ղեկավարը, բանակցություններ կանցկացնի ռուս գործընկերների հետ՝ քննարկելու երկաթուղու կառուցումը Չաբահար նավահանգստից Զահեդանով, ինչպես նաև Ռաշթով և Աստարայով դեպի Սանկտ-Պետերբուրգ։ Երկու հատված կա, որոնց կառուցումը պետք է ավարտին հասցնել․․․ երկրորդ հատվածը ցանկանում էին ֆինանսավորել ադրբեջանցիները, և վերջերս Բաքուն հայտարարեց, որ կարող է սկսել ֆինանսավորումը։ Մենք հույս ունենք` Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի բանակցությունների շրջանակում մենք կկարողանանք իրականացնել այդ նախագիծը»,-հայտարարել է դեսպանը «Ռոսիա Սեգդնյա» ՄՏԳ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Ապաշրջափակման հարցի լուծումն անվտանգային երաշխիք կարող է լինել. փոխվարչապետ

Հիշեցնենք`2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

Ըստ թեմայի

Երկաթուղային ապաշրջափակման դեպքում բեռնափոխադրումների 80 տոկոսը կանցնի Մեղրիով
Հայաստանը Ադրբեջանի տարածքով ՌԴ–ի հետ երկաթուղային հաղորդակցություն կունենա. Ալիև
Մեր շահը. ինչո՞վ կարող է Մեղրիի միջով անցնող երկաթուղին օգնել Հայաստանին
թեգերը:
ապաշրջափակում, երկաթուղի, Բաքու, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ