02:47 06 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.04
  • GBP723.93
  • EUR625.46
  • RUB6.97
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Մերկելը եվրոպացի դիվանագետների արտաքսումն անհիմն է անվանել, իսկ Մաասը Մոսկվային սպառնացել է պատասխան միջոցառումներով։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևին այսօր կանչել են Գերմանիայի ԱԳՆ և ներկայացրել դիվանագետներին ՌԴ-ից արտաքսելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչությանը։

«Պետքարտուղար (Միգել) Բերգերն այսօր ՌԴ դեսպանին շտապ զրույցի է հրավիրել արտաքին գործերի նախարարություն և նրան հստակ հայտնել Գերմանիայի դիրքորոշումը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը և կանցլեր Անգելա Մերկելը եվրոպացի դիվանագետների արտաքսումն անհիմն էին անվանել: Մաասը սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել, եթե Մոսկվան չվերանայի որոշումը։

Եվրոպան փորձում է փրկել Ռուսաստանի հետ հարաբերություններն ու իր ապագան

Հիշեցնենք` Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետները, որոնք հունվարի 23-ին մասնակցել են անօրինական ակցիային, անցանկալի անձինք են ՌԴ–ում: Նրանց կարգադրվել է լքել երկրի տարածքը։

Նրանց որևէ առիթ է պետք, եթե չկա՝ կհորինեն. Զախարովան՝ հավանական պատժամիջոցների մասին

թեգերը:
Դիվանագետ, Ռուսաստան, Գերմանիա

Գլխավոր թեմաներ