22:48 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Ճաղատացման առաջին նշանների ի հայտ գալու դեպքում տղամարդկանց խորհուրդ է տրվում հատուկ բաղադրությամբ շամպուն օգտագործել։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. The Sun պարբերականի փորձագետները բացահայտել են այն մեթոդները, որոնց շնորհիվ հնարավոր է կանխել մազաթափությունը և լուծել մազերի ծավալի հետ կապված խնդիրները։

Առանցքային գործոնը, ինչպես և սպասելի էր, սնունդն է։ Մազերի փայլն ու առողջ տեսքը պահպանելու համար ամենօրյա սննդակարգում հարկ է ներառել կանաչիներ, անյուղ սպիտակուցներ, А, Е, В խմբի վիտամիններ, ինչպես նաև ֆոլիաթթու և կալցիում։ Այս տարրերը առատորեն առկա են ձկան, ձվի և սպանախի մեջ։

Superdrug բժշկական կայքի մասնագետը, որի անունը չի նշվում, ընդգծել է․«Մազերն 99 տոկոսով սպիտակուցներից են բաղկացած, ուստի առողջ լինելու համար նրանց բավարար քանակով ամինաթթուներ ու սպիտակուցներ են անհրաժեշտ։ Այն սննդակարգը, որում սպիտակուցները բացակայում են, կարող է մազաթափության պատճառ դառնալ, հատկապես՝ կանանց մոտ»։ Նա ավելացրել է, որ ծխելը, ալկոհոլի օգտագործումն ու սթրեսը նույնպես կարող են նպաստել մազաթափությանը։

Ըստ հոդվածագրի՝ ճաղատացման առաջին նշանների ի հայտ գալու դեպքում տղամարդկանց խորհուրդ է տրվում հատուկ բաղադրությամբ շամպուն օգտագործել, որն ավելացնում է մազերի ծավալն ու խտությունը։ Փորձագետներն ընդգծում են, որ կարճ սանրվածքը տեսողականորեն մազերն ավելի խիտ է դարձնում։

Բացի այդ, կանանց խորհուրդ են տվել ավելի հաճախ կտրել մազերը, քանի որ դա նվազեցնում է ճյուղավորված ծայրերի քանակը։ Չի կարելի չափազանց հաճախ օգտվել մազերը հարթեցնող կամ գանգրացնող հարդարիչներից, քանի որ տաքությունը քայքայում է մազերի կառուցվածքը, իսկ վարսահարդարիչը գերադասելի է օգտագործել նվազագույն հզորությամբ, նախապես թերմոպաշտպանիչ սփրեյ օգտագործելուց հետո։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը

Մասնագետների խոսքով՝ շատ կարևոր է պարբերաբար սանրել մազերը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ մազերի աճը սկսվում է մաշկից, ուստի խորհուրդ է տրվում շերտազատել այն` օգտագործելով սանր-խոզանակներ կամ հատուկ մերսող գործիքներ։


Ըստ թեմայի

Գիտնականները պարզել են՝ որ ըմպելիքն է երկարացնում կյանքը
Պարզ միջոց դիաբետը հաղթահարելու համար. գիտնականները նոր հետազոտություն են արել
Ծոմապահությունը օգնում է պայքարել քաղցկեղի դեմ. գիտնականները փորձեր են անում
թեգերը:
աշխարհ, գիտնական, բժիշկ, մազաթափություն, մազեր

Գլխավոր թեմաներ