11:12 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15410

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում դրական են գնահատել հայտնի իրավաբանի ընտրությունը նման կարևոր պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Հայտնի ռուսաստանցի իրավաբան-միջազգայնագետ, Հաագայի միջազգային դատարանի դատավոր Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայի  դատարանի փոխնախագահ։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, ընտրությունները կայացել են փետրվարի 8-ին։

Մինչև դատարանի կազմում ընտրվելը` մինչև 2014թ.-ը, Գևորգյանը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, այդ թվում ՝ 2003-2009 թվականներին Նիդեռլանդներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գևորգյանի ՝ ՄԱԿ – ի գլխավոր դատական մարմնում նման պատվավոր պաշտոնում ընտրվելը նրա և ընդհանուր առմամբ ռուսական միջազգային-իրավական դպրոցի բարձր հեղինակության մասին է խոսում:

ԱԳՆ-ում համոզված են, որ Գևորգյանը կարևոր ներդրում կունենա վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի իրականացմանն ուղղված միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում:

Նշենք, որ Կիրիլ Գևորգյանը խորհրդային և ռուս հայտնի դերասանուհի Մարինա Նեելովայի ամուսինն է։

թեգերը:
Կիրիլ Գևորգյան, փոխնախագահ, Դատարան, Դատավոր, հայ, Հաագայի դատարան

Գլխավոր թեմաներ