06:23 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (223)
94 0 0

67-ամյա Աբբասն իր գրքում ներկայացնում է 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հայտնի հարձակման մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայում իրավաբանները հասել են նրան, որ արգելվի «Ես թալանել եմ Քիմ Քարդաշյանին» գրքի տպագրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հիշեցնելով, որ գրքի հեղինակը Յունիս Աբբասն է, որը ձերբակալվել է ամերիկյան ռեալիթի-շոուի աստղին փարիզյան հյուրանոցում կողոպտելու համար:

67-ամյա Աբբասն իր գրքում (Ֆրանսիայում հրատարակվել է փետրվարի սկզբին) ներկայացնում է 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հայտնի հարձակման մանրամասները։

Փաստաբաններ Անրի դը Բորգարն ու Մոհանդ Ուիջը ներկայացնում են հյուրանոցի գիշերային աշխատակցի շահերը, որին հանցագործները «չեզոքացրել» են Քարդաշյանի սենյակ ներխուժելու համար: Նրանք հայտարարություն են տարածել` նշելով. «Մեր հաճախորդը համարում է, որ սա անպարկեշտ գովազդային արշավ է, իսկ այդ երեկո իր վրա հարձակված մարդիկ ոչ թե խաղաղ «ծերունի ավազակներ» են, այլ զինված և վճռական չարագործներ»։

Փաստաբանները հիշեցրել են, որ երիտասարդը հյուրանոցում է աշխատել Սորբոնի ուսման վարձի համար։ Նրանք նշել են` իրավունքների կալանքը նշանակում է, որ Աբբասը չի կարողանա գումար ստանալ գրքի վաճառքից, քանի դեռ այն որպես բարոյական վնասի փոխհատուցում չի փոխանցվել իրենց հաճախորդին:

Հիշեցնենք` Քարդաշյանին կողոպտել էին 2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը Փարիզում գտնվող մասնավոր հյուրանոցներից մեկում: Հանցագործները մոտ 5 մլն եվրո արժողությամբ թանկարժեք զարդատուփ ու 4 մլն եվրո արժողությամբ մատանի էին գողացել: Հարձակմանը մասնակցել էին ոստիկանական համազգեստով 5 դիմակավորված անձինք` 60-ից 72 տարեկան։ Նրանք կապկպել էին իրենց զոհին և փակել լոգարանում։

Հարձակման անմիջական մասնակիցներն ու հանցակիցները ձերբակալվել են 2017 թվականի հունվարի 9-ին։

«Շնորհակալություն սիրո համար». Քարդաշյանի բաժանորդների թիվը հասել է ռեկորդային 200 միլիոնի

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (223)

Ըստ թեմայի

«Աներևակայելի բարդ ու ցավոտ է»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ամուսնու հիվանդության մասին
«Իմ բախտը պարզապես բերել է, որ ես հայ եմ ծնվել»․ Քիմ Քարդաշյան
«Զմրուխտ, սուտակ, շափյուղա». Քարդաշյան քույրերն օծանելիքի նոր հավաքածու են թողարկել
թեգերը:
գիրք, Քիմ Քարդաշյան, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ