20:16 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Գարեջրի գործարանը, ենթադրվում է, որ մոտ 5 հազար տարվա պատմություն ունի։ Այն կառուցվել է ծիսակատարությունների անցկացման վայրին մոտ։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Հնագետների եգիպտա-ամերիկյան համատեղ խումբը, ենթադրաբար, աշխարհի հնագույն գարեջրատուն է հայտնաբերել Եգիպտոսի Սոհագ նահանգում։ Տեղեկությունը հայտնում է Եգիպտոսի հնությունների եւ զբոսաշրջության հարցերով նախարարությունը։

Ըստ տարածված հաղորդագրության՝ Նյու Յորքի համալսարանի դոկտոր Մեթյու Ադամսի եւ Փրինսթոնի համալսարանի դոկտոր Դեբորա Վիշակի գլխավորած հնագիտական խումբը գարեջրատուն է գտել հինավուրց Աբիդոս քաղաքի հյուսիսում:

Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրիի խոսքով՝ հայտնաբերված գարեջրատունը, հավանաբար, վերաբերում է փարավոն Նարմերի դարաշրջանին։ Նա իշխում էր մոտ 5 հազար տարի առաջ: Պաշտոնյան ընդգծել է, որ «գործարանը», որտեղ գարեջուր էր արտադրվում, բաղկացած է եղել 8 խոշոր հատվածներից՝ 20 մետր երկարությամբ և 2,5 մետր լայնությամբ։ Դրանցից յուրաքանչյուրում եղել են տեղադրված մոտ 40 կավե ամաններ, որոնք օգտագործվում էին ջուրն ու հացահատիկը տաքացնելու համար։

Դոկտոր Ադամսի խոսքով՝ արտադրամասը կարող էր միաժամանակ արտադրել մոտ 22,4 լիտր գարեջուր: Նա կարծում է, որ դրա տեղը պատահական ընտրված չէր։ Այն կառուցվել է հենց այդ վայրում՝ ապահովելու ծիսակատարությունների անցկացման «ալկոհոլային բաժինը»։ Ծիսակատարությունները տեղի էին ունենում Հին Եգիպտոսի առաջին տիրակալների հուղարկավորությունների սրահների ներսում: 

Միջնադարյան Մարմաշեն վանական համալիրը վերականգնվում է. նաև պեղումներ կլինեն

Ըստ թեմայի

2020-ին բացահայտված հին աշխարհի հետաքրքիր շերտերը. լուսանկարներ
Էրմիտաժի նշանավոր տնօրենը, կամ ինչպես Հովսեփ Օրբելին «ծռեց» թուրքական յաթաղանը
Խոր Վիրապի մոտ հյուրանոց կկառուցվի, շվեդներն էլ մտադիր են գործարան կառուցել ՀՀ–ում

Գլխավոր թեմաներ