10:16 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Աշխարհում առաջին «Վալենտինկան» գրվել է 1477 թվականին և պահվում է Անգլիայի գրադարաններից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են Սուրբ Վալենտինի տոնը կամ, պարզապես, Սիրահարների օրը։ Որքան էլ մենք ունենք մեր Սուրբ Սարգիսը՝ Սիրո բարեխոս զորավարի տոնը, բայց սիրահարներն առիթը բաց չեն թողնում ևս մի օր իրենց սիրո համար տոնական հռչակելու և մեկմեկու անակնկալներ մատուցելու։

Мужчина с плюшевым мишкой в преддверии Дня Святого Валентина в Тегеране, Иран
© REUTERS / Majid Asgaripour / WANA via REUTERS
Թեհրան (Իրան)

Ծաղիկներ, սրտի տեսքով շոկոլադ, սրտաձև տարբեր նվերներ, փափուկ արջուկներ, կարմիր փուչիկներ... Աշխարհում մարդիկ տարբեր են, բայց գրեթե ամենուր Վալենտինը նույն կերպ են նշում։ Նույնիսկ թվային այս դարում հին ու բարի սովորույթներ էլ են մնացել. դրանցից մեկը հենց Վալենտինի հետ է կապվում՝ տոնական, սիրային բացիկ՝ «Վալենտինկա» ուղարկել սիրելիին։

Флорист в защитной маске собирает букет в цветочном магазине в День Святого Валентина в Париже, Франция
© REUTERS / STRINGER
Փարիզ (Ֆրանսիա)

Շատերը մինչև այսօր հենց «Վալենտինկայի» միջնորդությամբ են համարձակվում իրենց սերը խոստովանել։ Ասում են, որ աշխարհում առաջին «Վալենտինկան» գրվել է 1477 թվականին և պահվում է Անգլիայի գրադարաններից մեկում։

Магазин мягких игрушек на пустой улице в преддверии Дня Святого Валентина в Ксонакатлане,  Мексика
© REUTERS / EDGARD GARRIDO
Մեքսիկա

Ի դեպ, աշխարհում կան երկրներ, որտեղ Վալենտինը նշելը ոչ միայն ընդունված չէ, այլև՝ արգելված է։ Օրինակ, Սաուդյան Արաբիայում անզուսպ սիրահարներին կլորիկ տուգանք է սպասվում։

Միանշանակ կարծիք չկա այն մասին, թե ով էր Սուրբ Վալենտինը, որին նվիրված է Բոլոր սրահարների տոնը։ Բայց ավանդություններից մեկի համաձայն՝ հռոմեական դաժան կայսր Կլավդիոս Երկրորդը կարծում էր՝ միայնակ տղամարդը, որը ծանրաբեռնված չէ կնոջ եւ ընտանիքի հոգսով, ավելի լավ է կռվի դաշտում։ Նա արգելել էր մարտիկ տղամարդկանց ամուսնանալ սիրելի կանանց հետ։ Սուրբ Վալենտինը սովորական դաշտային բժիշկ եւ քահանա էր. նա կարեկցում է դժբախտ սիրահարներին եւ բոլորից գաղտնի օրհնում նրանց միություն։

Кексы с сердечками ко Дню Святого Валентина в магазине местной сети деликатесов в Берлине, Германия
© REUTERS / FABRIZIO BENSCH
Բեռլին (Գերմանիա)

Շուտով Սուրբ Վալենտինի գործունեությունը հայտնի է դառնում, և նրան բանտ են նետեցին՝ դատապարտելով մահապատժի։ Կալանավայրում նա բուժում է բանտապետի աղջկան ու սիրահարվում նրան։ Մինչև դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրելիին՝ ստորագրելով այն «Քո Վալենտին»։ Երբ աղջիկը կարդում է նամակը, արդեն ուշ է լինում։ Վալենտինի մահապատիժը տեղի է ունեցել 269 թվականի փետրվարի 14-ին։

Ըստ թեմայի

Վայրի և անսպասելի. այս մոդելները գերել են Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Եգիպտական երջանկություն. ինչպես 72-ամյա գերմանուհին ընդմիշտ մնաց անմարդաբնակ օազիսում
Գիտնականները պարզել են` որ հայացքից են սիրահարվում կանայք
թեգերը:
աշխարհ, սիրահարների օր

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    96
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    410
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    107