10:04 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Մենամարտի ֆավորիտ համարվող հայազգի բռնցքամարտիկը ժամանակից շուտ առավելության հասավ մրցակցի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. «Խենթ» մականունով հայազգի բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը հաղթել է մեքսիկացի Էնրիկե Բերնաչեին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած մենամարտում։ Տեղեկությունը հայտնում է vringe.com-ը։

​10-ռաունդանոց մենամարտում Հովհաննիսյանը ժամանակից շուտ առավելության հասավ մեքսիկացու նկատմամբ։ Թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի 32-ամյա բռնցքամարտիկը 8-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին:

Սա Հովհաննիսյանը արդեն 19-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։

Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակը նվիրեց հայ զինվորներին. տեսանյութ

Ազատ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ: Մարտ վարելու իր տեխնիկայի համար Հովհաննիսյանին տվել են «խենթ» մականունը: Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը 2017 թվականին դարձել է «WBC Continental Americas Super Bantamweight»-ի տիտղոսակիր։

Ըստ թեմայի

Հերթական հաղթանակը. հայազգի բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց Մահորնի Մոնտեսին
Ավտովթարի զոհ է դարձել բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը
Բռնցքամարտի ֆեդերացիան կոչ է անում ազատ արձակել Հակոբկոխյանին
թեգերը:
Ազատ Հովհաննիսյան, ԱՄՆ, բռնցքամարտ

Գլխավոր թեմաներ